ԱԺ-ում մեկնարկեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ քննարկվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև մի պետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամների` մյուս պետությունում զբաղվածության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Նախագծի հիմնական զեկուցողն է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Նա տեղեկացրեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2 պետությունների արտգործնախարարի կողմից:
«Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2017թ. դեկտեմբերի 22-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև մի պետության պաշտոնական առաքելությունների աշխատակիցների ընտանիքի անդամների՝ մյուս պետությունում զբաղվածության մասին» համաձայնագիրը:
Իհարկե, արտոնյալ պայմաններ չեն լինելու աշխատանքի ընթացքում կամ տեղավորման համար»,- ներկայացրեց Շավարշ Քոչարյանը:
Վերջինիս հարցեր ուներ հանձնաժողովի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը: Նա, դիմելով ԱԳ փոխնախարարին, նախ ասաց, որ կարևոր նախագիծ է և հետաքրքրվեց՝ արդյո՞ք այլ պետությունների հետ նման համաձայնագրեր կան:
Ի պատասխան պատգամավորի՝ Շավարշ Քոչարյանն ասաց, թե նմանատիպ համաձայնագրեր առկա են նաև այլ պետությունների հետ, որոնք երկկողմ են և խոստացավ գրավոր տեղեկացնել, թե դրանք որ պետություններ են:
Նախագծի հարակից զեկուցող Շիրակ Թորոսյան էլ հավելեց, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Համաձայնագրի դրույթները չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ այլ նորմատիվ իրավական ակտերին և համաձայնագրի դրույթները չեն պարունակում ՀՀ նոր օրենք կամ այլ նորմատիվ իրավական ակտ ընդունելու կամ գործող օրենքում կամ այլ նորմատիվ իրավական ակտում փոփոխություններ և լրացումներ կատարելուն վերաբերող նորմեր:
Ի վերջո, նախագիծը դրվեց քվեարկության և միաձայն ընդունվեց:
Ի դեպ, մինչ նիստը սկսելն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը շնորհավորեց գործընկերոջը՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանին՝ արդարադատության նախարար նշանակվելու կապակցությամբ:
tert.am
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02