Հայաստանին միջուկային վառելիք մատակարարելու հարցում գների բարձրացում չի լինի, Սոչիում «AtomExpo-2018» միջազգային ֆորումի ժամանակ հայտարարեց Հայաստանին միջուկային վառելիք մատակարարող «ТВЭЛ» ընկերության փոխնախագահ Օլեգ Գրիգորևը:
Նա ընդգծեց, որ ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՀԱԷԿ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանի հետ՝ ընդգծելով, որ մոտ ապագայում 2019 թվականի համար պայմանագիրը կստորագրվի:
Նրա խոսքով՝ հայ գործընկերների հետ հարաբերությունները ընթանում են կառուցողական մթնոլորտում:
«Օրեր առաջ ՌԴ նախագահն ու ՀՀ վարչապետը հանդիպեցին: Այս լավ հարաբերությունների ֆոնի վրա հստակ կարելի է պնդել, որ ամեն ինչ լավ է: Հայկական ատոմակայանի հետ մեր հարաբերությունները շատ լավն են: Մենք չունենք տարաձայնություններ, իսկ ծագած բոլոր հարցերը լուծվում են կառուցողական ճանապարհով», - նկատեց նա:
Անդրադառնալով գներին՝ «AtomeExpo-2018» միջազգային ֆորումին հայկական պատվիրակության անդամ, ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն իր հերթին նշեց, որ երկու տարին մեկ գները միտում ունեն փոխվել՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ այս պահին գինը նվազում է. «2019-ի համար արժեքը կլինի ներկայիս նվազած գնով»:
«ТВЭЛ» ընկերության փոխնախագահն անդրադարձավ նաև ընկերության կողմից նոր վառելիքի ստեղծմանը: Գրիգորևն ընդգծեց, որ ընկերությունը, մեծ գումարներ է ներդնում գիտության ու վառելիքի բարելավման մեջ, ինչը հնարավորություն է տալիս ավելի անվտանգ ատոմակայան ունենալ:
Ֆորումին ներկա հայկական պատվիրակության ներկայացուցիչ, «Հայատոմ» ընկերության գլխավոր տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը նշեց, որ իրենք բավականին հետաքրրքված են նոր վառելիքով: Ըստ Վարդանյանի՝ այդ նորամուծությունն ավելի կբարձրացնի ատոմակայանի անվտանգությունը, ինչպես նաև հնարավորություն կտա կանխել Չեռնոբիլի և Ֆուկուսիմայի ատոմակայաններում տեղի ունեցած ծանր վթարները:
Նորամուծությունը ենթադրում է պատել ատոմի էլեկտրոնային թաղանթը ցիրկոնիում-մոլիբդենի շերտով, ինչը պատնեշ է ստեղծում վառելիքի ու գոլորշու միջև՝ կանխելով նրանց միջև տեղի ունեցող ռեակցիան:
«Մենք հետաքրքրվեցին, թե երբ դա կլինի: Մեզ ասացին, որ 2019-ի վերջին կարող ենք նման բանի ականատես լինել: Այս պահին ընթանում են փորձարկումներ: Սա իսկապես բարդ մարտահրավեր է: Իսկ 2019-ի վերջում մեզ արդեն կասեն, թե երբ է հնարավոր փոխել մեր վառելիքը ու նորը ստանալ», - նշեց նա:
«AtomeExpo-2018» միջազգային ֆորումն անցկացվել է Սոչիում մայիսի 14-16-ը: Այս տարի ֆորումը կազմակերպվում էր 10-րդ անգամ և կրում էր «Գլոբալ գործընկերությունը ընդհանուր հաջողություն է» խորագիրը: Ֆորումի շրջանակում կազմակերպվել են շուրջ 20 կլոր սեղան-քննարկումներ, որոնցում ելույթ են ունեցել 200-ից ավելի փորձագետներ: Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում ատոմային էներգիայի մաքրությանը, այլընտրանքներին, ոլորտում համապատասխան մասնագետներ պատրատասելուն նվիրված հարցեր:
Ֆորումին մասնակցել են 600 ընկերություններ 60 երկրից:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02