Հայաստանի Փաստաբանների պալատի շուրջ 200 փաստաբան մայիսի 19-ին արձագանքել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությանը և տեղեկացրել, որ պատրաստվում են Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրել Փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
«Լավատեղյակ լինելով փաստաբան Վահե Գրիգորյանի բարձր մասնագիտական և անձնական հատկանիշներին և հատկապես սահմանադրական իրավունքի և արդարադատության ոլորտի նրա բարձր գիտելիքներին՝ վստահ ենք, որ նրա ընտրությունը ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում կնպաստի Դատարանի հեղինակության բարձրացմանը և նոր որակ կհաղորդի սահմանադրական արդարադատությանը Հայաստանում։ Միևնույն ժամանակ, լիահույս ենք, որ այդ խորհրդակցական մեխանիզմներն ու ընթացակարգերը հիմնված կլինեն հավասարության, արդարության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների վրա և կապահովեն այդ գործընթացի նկատմամբ բարձր հանրային վստահությունը և Սահմանադրական դատարանի բարձր հեղինակությունը», -նախագահին ուղղված նամակում գրել են փաստաբանները։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի նախագահի կողմից ՍԴ դատավորի պաշտոնի համար առաջադրված առաջին թեկնածուն Էմիլ Բաբայանն էր, որին ակտիվորեն պաշտպանում էր Հանրապետական խմբակցությունը, ով, սակայն, մայիսի 4-ին կայացած ընտրություններում չընտրվեց:
Սահմանադրությամբ ՍԴ անդամն ընտրվում է ԱԺ պատգամավորների ձայների 3/5-ով կամ առնվազն 63 պատգամավորի «կողմ» քվեարկությամբ: Փակ, գաղտնի քվեարկության արդյունքով՝ Էմիլ Բաբայանին կողմ էր քվեարկել 53, դեմ՝ 3 պատգամավոր։ Խորհրդարանական ընդդիմությունը, անսալով թեկնածուի առաջադրման շուրջ իրավաբանական հանրության դժգոհություններին, չմասնակցեց քվեարկությանը:
ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն, առաջին ընտրություններից տասն օր հետո կազմակերպվում է երկրորդ փուլ, սակայն 10 օրն անցել է, բայց ընտրություն չի կազմակերպվել:
Aysor.am-ը օրերս հրապարակել էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ուղղված ՀՀ նախագահի նամակը, որտեղ Արմեն Սարգսյանը նշում էր՝ եկել է այն եզրահանգման, որ թեկնածություն ներկայացնելիս անհրաժեշտ են հստակ խորհրդակցական մեխանիզմներ և ընթացակարգեր: «Կարևորում եմ նաև հավուր պատշաճի քննարկումները իրավաբանական հանրության ներկայացուցիչների, ինչպես նաև շահագրգիռ այլ կողմերի հետ: Տեղեկացված եմ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության ընթացակարգերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների մտահոգություններին և առաջարկներին: Կարևորելով վերոշարադրյալը, ես պատրաստ եմ լսելու իրավաբանական հանրության ներկայացուցիչների կարծիքները՝ Սահմանադրական դատարանի բարձր դերին համապատասխանող դատավորի թեկնածությունների վերաբերյալ և Ազգային ժողովին առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու», նշել էր ՀՀ նախագահը:
Որպես Հանրապետության նախագահ, որի հիմնական առաքելությունը Սահմանադրության պահպանմանը հետևելն է, վստահեցնում եմ, որ կձեռնարկեմ անհրաժեշտ բոլոր քայլերը ողջամիտ ժամկետներում այդ առաջադրումը կատարելու համար», - նամակում գրել էր Արմեն Սարգսյանը:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02