Ավագ դպրոց-միջնակարգ դպրոց տարանջատումն իրեն չարդարացրեց:
Այս մասին Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարը նշեց, որ կարծում է, թե այդ տարանջատումը լավ համակարգ է, որը պետք է թույլ տար, որ աշակերտները արդեն ավագ դպրոցներում որոշակի հմտություններ ձեռք բերեին:
«Պետք է հաշվի առնել, թե ովքեր էին իրականացնում կրթական քաղաքականությունը ՀՀ-ում, որ կրթական համակարգը տարբեր կուսակցություններ մեկը մյուսի միջև բաժանում էին, բզկտում էին այս համակարգը: Մեկ գալիս էր նախարար «Օրինաց երկրից», մեկ գալիս էր «Հանրապետական» կուսակցությունից, մեկ «Դաշնակցության» ներկայացուցիչ, և ամբողջ նախարարության տրամաբանությունը փոխվում էր. դրանից դպրոցը տուժում էր: Դրա համար այս բոլոր բարեփոխումները, որոնք դրված էին դպրոցի հիմքում, չաշխատեցին, ընդ որում, պետք է նշեմ՝ տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել հանրակրթության ոլորտի զարգացման համար, և դրա արդյունքում ունեցել ենք չնչին օգուտներ, բարելավումներ»,-ասաց նա:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ շատ դիմումներ, բողոքներ, առաջարկություններ է ստանում հայ եկեղեցու պատմության առարկայի վերանայման վերաբերյալ, և քիչ չեն առաջարկները, որ պետք է պահպանվի առարկան: Նա նշեց, որ դիրքորոշումները շատ տարբեր են այդ հարցի առումով, և այդ հարցը քննարկում են, որ լուծում գտնեն: «Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրությամբ աշխարհիկ պետություն է, և պետք է փորձենք գտնել օպտիմալ լուծումներ»,- ասաց նա:
Ըստ նախարարի` բուհերում գործում են գիտնական-օլիգարխներ, կամ օլիգարխ-ֆակուլտետներ, որոնք, օգտագործելով իրենց տարբեր կապերը, գիտխորհուրդներին, հետո նաև ֆակուլտետներին պարտադրում են իրենց առարկաները: Սա, օրինակ, վերաբերում է իրավագիտությանը, որը ԵՊՀ գիտխորհրդի կողմից սահմանվել է որպես պարտադիր առարկա:
Կարևորելով առարկան՝ նախարարն ասաց, որ իրավագիտության հիմնական հմտությունները ՀՀ քաղաքացիները պետք է ստանան, իր կարծիքով, դպրոցում, և դա վերաբերում է նաև հայ ժողովրդի պատմությանը:
Արայիկ Հարությունյանի գնահատմամբ` հեղափոխությունը նախադրյալներ է ստեղծել արտագաղթը կանխելու և ներգաղթ ապահովելու համար: Ի դեպ, նախարարը, ով նաև դասախոս է, նշեց, որ չի պատրաստվում հեռանալ համալսարանից: «Միշտ ասել եմ, որ համալսարանը լինելու է այն վերջին տեղը, որտեղից հեռանալու եմ»,- հավելեց նա:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02