Մայիսի 28-ին նշվում է Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Սարդարապատի հերոսամարտում տոնած պատմական հաղթանակի 100-ամյակը՝ Հանրապետության տոնը: Մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն անդրադարձավ հաղթական օրվա խորհրդին և դասերին: Նրա գնահատմամբ՝ այդ օրհասական պահին ժողովրդի բնազդը կարծես վերակենդանացավ:
Առաջին կարևոր խորհուրդն, ըստ Մինասյանի, միասնության հաղթանակն է՝ օրհասական պահին ժողովրդի գրեթե բոլոր խավերը միասնական հանդես եկան, ամբողջ ժողովուրդը՝ մինչև վերջին մարդը, կադրային զինվորականության հետ միասին: Նա նշեց, որ այսօր շատ փաստաթղթեր կան՝ վերլուծության կարիք ունեցող: Մինասյանի խոսքով՝ պատահական չէր, որ այդ կոնկրետ միասնությունը դրսևորվեց նաև Արցախյան շարժման օրերին՝ մեր օրերին, և հենց այդ միասնության շարժման շնորհիվ էր, որ կարողացանք ազատագրել Արցախը:
Երկրորդ կարևոր խորհուրդն, ըստ բանախոսի, կադրային բանակի և ընդհանրապես՝ բանակի, որպես պետականության հիմքի հզորացման գործոնն էր, կադրային սպայության գործունեությունը ռազմական գործողությունների ժամանակ: Նա նշեց, որ հրամանատարական կազմի՝ փայլուն օպերացիաների իրականացման արդյունքում կարողացան ապահովել հաղթանակը:
Մյուս մեծ խորհուրդն, ըստ Մինասյանի, հայոց անկախ պետականության վերականգնման խորհուրդն էր. արդեն մայիսյան օրերին ստեղծվեց անկախ պետականությունը, սակայն ազգային խորհուրդը գործում էր Թիֆլիսում, և միայն հուլիսի 15-ից հետո վերադարձավ Երևան, դժվարություն էր ստեղծվել, նոր Երևանում սկսեց իր գործունեությունը, այլ կերպ ասած՝ անկախ պետականությունը ստեղծվեց դժվարությամբ:
Մինասյանն ասաց, որ անհրաժեշտ է զուգահեռներ անցկացնել և նշել՝ Արցախյան շարժման արդյունքում, նաև ԽՍՀՄ փլուզման օբյեկտիվ հանգամանքների հետևանքով, Արցախյան պայքարի արդյունքում ստեղծվեց Հայոց երրորդ անկախ Հանրապետությունը, որը 1991 թ. սեպտեմբերի 21-ին իր իրավական ձևակերպումը ստացավ հանրաքվեի միջոցով: Մինասյանը նշեց՝ եթե չլինեին առաջին հանրապետությունն ու պետականությունը, չէին լինի նաև խորհրդային ու երրորդ հանրապետությունը:
Մյուս կարևոր հանգամանքն, ըստ բանախոսի, ժողովրդավար պետության կառուցման խնդիրն էր. Հայաստանի առաջին Հանրապետությունը խորհրդարանական էր: Նա նշեց՝ այսօր ևս Հայաստանը Սահմանադրությամբ խորհրդարանական է, կառուցվածքը գրեթե նման է առաջին հանրապետությանը, սակայն վարչապետին տրված ավելի լայն լիազորություններով, դրանց կողքին նախագահը ևս ունի որոշակի լիազորություններ:
Մինասյանի խոսքով՝ Հայաստանի Ընտրական օրենսգիրքն այն ժամանակ գրեթե առաջինն էր աշխարհում, որ կանանց ընտրելու իրավունք տվեց, իսկ խորհրդարանում չորս կին պատգամավորներ կային:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02