ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը մայիսի 25-ին Բրատիսլավայում մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի բացմանը:
ԱԺ փոխնախագահն իր ելույթում նշել է.
«Հարգելի գործընկերներ,
տիկնայք և պարոնայք,
այս տարի լրանում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակը. այն ընդունվել է 1948 թվականի դեկտեմբերի 9-ին: Այս կոնվենցիան Միացյալ ազգերի կոնվենցիաներից առաջինն էր, որն անդրադառնում էր մարդկության խնդիրներին: Օսմանյան կայսրությունում և Քեմալական Թուրքիայում հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը 20-րդ դարի ամենամեծ աղետներից մեկն էր, որը խլեց ավելի քան 2 մլն անմեղ քրիստոնյաների կյանք:
Հարգելի՛ պարոն Դանկո, հարգելի՛ պարոն Տիտել, ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել և ձեզ դիմել ոչ միայն որպես Ազգային ժողովի փոխնախագահ, այլ նաև որպես ցեղասպանությունը վերապրած հայ և հույն ժողովուրդների հետնորդ:
Նախքան ցեղասպանության դեպքերին անդրադառնալը, կցանկանայի խոսել այդ սոսկալի աղետի սկզբնաղբյուրի մասին: Ես կվիճարկեի այն միտքը, որ այս հանցագործությունն Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով առաջացած քաոսային երևույթ էր: Այն սկիզբ է առել դեռևս Սուլթան Աբդուլ Համիդի օրոք՝ 19-րդ վերջում եւ 20-րդ դարի սկզբում, երբ քրիստոնյաների սպանդ էր տեղի ունենում, այդ թվում էր նաեւ 1909 թվականին 30.000 հայերի կոտորածն Ադանայում:
Ավելին, 1911 թվականին Սալոնիկում երիտթուրքերի կողմից անցկացված գագաթաժողովի ժամանակ բանաձև ընդունվեց, ըստ որի կայսրության քրիստոնյա բնակչությունը՝ որպես երկրի զարգացմանը խոչընդոտող ոչ վստահելի բաղադրիչ, դատապարտվեց ոչնչացման ու ձուլման:
1915 թվականի ապրիլի 24-ին 600 հայ գրողներ, լրագրողներ, բժիշկներ եւ գիտնականներ ձերբակալվեցին ու աքսորվեցին Անատոլիայի խորքերը: Նրանց մի մասը զոհվեց աքսորի ճանապարհին, մյուս մասն էլ այնտեղ հասնելուն պես: Ավելի ուշ՝ հոկտեմբեր ամսին, Օսմանյան կայսրության պատերազմի նախարար Էնվեր Փաշան գերմանացի ռազմական կցորդի ներկայությամբ հայտարարեց. «Մենք պետք է լուծենք հույների հարցը ճիշտ այնպես, ինչպես լուծեցինք հայկական հարցը»:
Հարկ եմ համարում նշել, որ չնայած ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը, բայց ոճրագործությունները հույն բնակչության նկատմամբ շարունակվեցին: 1922 թվականի սեպտեմբերին Մուստաֆա Քեմալի զորքերը ներխուժեցին Զմյուռնիա և այրելով հայ ու հունական թաղամասերը` ամբողջովին ոչնչացրեցին: Ուինսթոն Չերչիլը Զմյուռնիայի այս ոճրագործությունը նկարագրել է հետևյալ կերպ. «Քեմալը քաղաքը վերածեց մոխիրների եւ ամբողջությամբ ոչնչացրեց քաղաքի քրիստոնյա բնակչությանը»:
Հարգելի գործընկերներ, քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի ամենամեծ ոճրագործություններից մեկն է: Այն հանցագործություն է մարդկության դեմ: Ցավոք, Թուրքիան այսօր ոչ միայն շարունակում է վարել ժխտողական քաղաքականություն, այլ նաև սատարում է Ադրբեջանի ոչ կառուցողական քաղաքականությանը, որն էլ տարածաշրջանային մեծ վտանգ է: Եկեք չմոռանանք, որ անպատժելիությունը հանգեցնում է նոր հանցագործությունների:
1988 թվականին Սումգայիթում տեղի ունեցած հայերի սպանդը և 2 տարի առաջ ադրբեջանական ագրեսիան ընդդեմ Արցախի բնակչության, երբ անմեղ հայ զինվորներ սպանվեցին և գլխատվեցին, նման անպատժելիության օրինակներ են:
Վերջերս Միջին Արեւելքը կանգնեց նույն վտանգի առջև, ինչին հայերը, հույները և ասորիները մեկ դար առաջ: Անմեղ քրիստոնյաներն ու եզդիները շարունակում են ոչնչացվել իրենց ծագման և կրոնի պատճառով. սա անընդունելի է:
Հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում Սլովակիային Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար և ցանկանում եմ ընդգծել, որ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Օսմանյան կայսրությունում քրիստոնյա բնակչության ցեղասպանության ժխտողականությունը, Սումգայիթում տեղի ունեցած հայերի սպանդը, 2016 թվականին Ադրբեջանի կողմից կիրառված ագրեսիան, ինչպես նաեւ եզդիների ցեղասպանությունը»:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02