Այս տարվա հունվարի 31-ից ուժի մեջ է մտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի լրացված 4-րդ մասը, համաձայն որի, անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելուց` ընտանիքում բռնության հանցագործության դեպքերում դատախազն իրավասու է հարուցելու քրեական գործ, եթե անձն իր անօգնական վիճակի կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի ուժով չի կարող պաշտպանել իր իրավաչափ շահերը: Այս դեպքում քրեական գործը հարուցվում և քննվում է ընդհանուր կարգով, և տուժողի ու մեղադրյալի հաշտության դեպքում քրեական հետապնդումը չի դադարեցվում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանձնարարությամբ մշակվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրավանորմը կիրառելու ուղենիշային մի շարք կանոններ, որոնք պետք է դատախազների կողմից պարտադիր պահպանվեն՝ ընտանիքում բռնության մասնավոր մեղադրանքի յուրաքանչյուր դեպքի ստուգման օրինականության նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնելիս:
Ըստ այդ կանոններն ամփոփող ուղեցույցի՝ որպես ընտանեկան բռնության առերևույթ հանցագործության հատկանիշներ պետք է դիտարկվեն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով սահմանված ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ այլ բռնի արարքի վերաբերյալ առկա տվյալները: Նույն օրենքը սահմանում է նաև թե ովքեր են ընտանիքի անդամները:
Ուղեցույցով նախատեսվում է, որ ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքով պարտադիր կերպով ստուգվի բռնության ենթարկվածի՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի առկայությունը: Այդ նպատակով, հաղորդումը ստուգելու՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված գործողություններից բացի, հաղորդման ստուգման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ընտանիքում բռնության յուրաքանչյուր դեպքով կազմակերպվելու է ենթադրյալ բռնությունից տուժած անձի ընդունելություն՝ հավաստիանալու նրա՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու հանգամանքների առկայության հարցում:
Ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստի առկայությունը գնահատելու նպատակով ստուգվելու է բռնության ենթարկվածի ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական կախվածության հնարավոր դրսևորումների առկայությունը: Իսկ որպես անօգնական պետք է դիտարկել յուրաքանչյուր այնպիսի վիճակ, որի պարագայում ենթադրյալ բռնության ենթարկվածը զրկված է իր իրավաչափ շահերն ինքնուրույնաբար պաշտպանելու հնարավորությունից: Մարդու իրավունքների Եվրոպական կոնվեցիայի 2-րդ հոդվածով նախատեսված՝ կյանքի իրավունքի երաշխավորման՝ պետության պոզիտիվ պարտականության պատշաճ կատարման հրամայականից ելնելով՝ ընտանիքում բռնության ենթարկված անձի կյանքին կամ առողջությանը սպառնացող իրական և անմիջական վտանգի առկայության յուրաքանչյուր դեպքում վերջինիս վիճակը գնահատվելու է որպես անօգնական:
Յուրաքանչյուր այն դեպքում, երբ ստուգման արդյունքում կպարզվի բռնության ենթարկվածի՝ անօգնական վիճակում գտնվելու կամ ենթադրյալ հանցանք կատարողից կախվածության մեջ լինելու փաստ, դատախազի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իր լիազորությունը պետք է գործադրի պարտադիր, այլ ոչ թե՝ հայեցողաբար: Իսկ քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ պետք է նշվեն այդ փաստի և փաստարկների վերաբերյալ տվյալներ:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02