Գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը պատիվ է համարում նոր պաշտոնում աշխատելը: Այս մասին նա նշեց Սարդարապատի հուշահամալիրում՝ լրագրողների հետ զրույցում:
«Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդին այս փառապանծ տոնի կապակցությամբ: Սա մեր հաղթանակների սկիզբն է և կարծում եմ, որ բոլոր ժամանակներում մենք պարտադրված ենք միայն տոնել հաղթանակներ: Ինչ վերաբերում է իմ պաշտոնին, ապա ցանկացած պաշտոն, որտեղ քեզ հնարավորություն են ընձեռում հայրենիքին ծառայելու, ապա դա մեծ պատիվ է»,- ասաց Մովսես Հակոբյանը:
Լրագրողների խնդրանքով Մովսես Հակոբյանն իր կարծիքը հայտնեց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում գեներալ-մայոր Արտակ Դավթյանի նշանակման մասին: «Բանիմաց սպա է, կարծում եմ, որ ամեն ինչ լավ կլինի»,-ասաց Մովսես Հակոբյանը:
Լրագրողները նաև հարցրեցին, թե ԱԱԾ բացահայտումները գուցե նաև հասնեն պաշտպանության ոլորտ, որը զերծ չէ կոռուպցիայից, արդյո՞ք այս առումով մտահոգություններ կան, Մովսես Հակոբյանը նշեց, որ լրագրողների մտահոգություններն անտեղի են: Ճշտող հարցին, թե այսինքն՝ բանակը զե՞րծ է կոռուպցիայից, Մովսես Հակոբյանն ավելացրեց, որ բոլոր դեպքերում որքան ինքը տիրապետում է՝ այո:
«Ամեն դեպքում ես իրավաբան, դատախազ, դատավոր չեմ, կան իրավապահ մարմիններ, որոնք բոլոր գնահատականները կտան»,-ասաց նա: Լրագրողները նկատեցին, որ մտավախություն չունի, որ այդ բացահայտումներն անձնապես իրեն կհասնեն, Մովսես Հակոբյանը պատասխանեց.
«Ընդհանրապես ինձ մոտ վախի «չիպը» հանված է»
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02