ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: ԿԳ նախարարը կարևորել է կրթության ոլորտում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը և ընդգծել, որ շահագրգռված է համագործակցության զարգացմամբ: Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ կրթության համակարգում բարեփոխումների իրականացումը ՀՀ նոր իշխանությունների համար առաջնահերթություններից է: «Մեր քաղաքականության հենասյունը կրթության իրավունքն է, և պետությունն ամեն ինչ պետք է անի` այդ իրավունքը պաշտպանելու համար: Կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին: Այս առումով հատկապես հանրակրթության ոլորտում շատ անելիքներ ունենք, քանի որ կարծում ենք, որ հանրակրթության ոլորտի հաջողությունները նպաստելու են թե բուհերի, թե գիտության զարգացմանը»,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը: Անդրադառնալով նախկինում տրված դրամաշնորհների խնդրին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ դրանց մի մասն արդյունավետ չեն օգտագործվել: «Մեր հիմնական նպատակն է, որ ներգրավվող ֆինանսական միջոցները հանգեցնեն ինստիտուցիոնալ փոփոխությունների»,- շեշտել է ԿԳ նախարարը: Խոսելով կրթության համակարգի առաջնահերթությունների մասին՝ Արայիկ Հարությունյանը նշել է կրթական համակարգի ապաքաղաքականացման, հակակոռուպցիոն քաղաքականության անհրաժեշտության մասին: «Եթե հետևեք վերջին 2 շաբաթվա ընթացքում դպրոցներում իրականացվող մեր գործողություններին, ապա կնկատեք, որ դրանք կոնկրետ ուղղություններով որոշակիորեն նպաստել են կոռուպցիայի մակարդակի նվազեցմանը: Ուզում եմ շեշտել, որ այդ հարցում մենք հաստատակամ ենք: Ի դեպ, ծնողներն ու աշակերտներն արդեն զգում են այդ: Երբ կրթության նախարարության նոր ղեկավարության նկատմամբ կա ծնողների ու աշակերտների վստահություն, մեծ հնարավորություն է ստեղծվում ավելի արդյունավետ գործելու համար»,- ընդգծել է նախարարը: Անդրադառնալով նախանշվող բարեփոխումներին՝ Արայիկ Հարությունյանն առաձնացրել է Կրթության ազգային ինստիտուտի արմատական փոփոխությունը, կրթության ապաքաղաքականացումը` մասնավորապես, դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորումը և բարձրագույն կրթության մասին օրինագծի վերամշակումը, որն առաջին հերթին պետք է ամրագրի բուհերի ակադեմիական ազատություններն ու ինքնավարությունը: Ռիչարդ Միլսը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին` ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ երկրի առաջընթացի համար կրթության ոլորտի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի: Դեսպանն անդրադարձել է ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերին` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով ամրապնդել և ընդլայնել աջակցությունը մեր երկրում անգլերենի դասավանդման և ուսուցիչների վերապատրաստման գործընթացներին: Կողմերն անդրադարձել են նաև ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող կրթական փոխանակման ծրագրերում ԱՄՆ և ՀՀ քաղաքացիների մասնակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման հարցին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության ոլորտի համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր: ՀՀ կրթության և գիտության նախարարություն
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:33 10.09.26
11:49 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02