Կենտրոնական բանկում դեռևս 2005 թվականից գործում է առանձնացված ստորաբաժանում՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոնը (այսուհետ՝ ՖԴԿ): Որպես փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի ազգային հետախուզության մարմին՝ ՖԴԿ-ի գործունեության նպատակը ՀՀ-ում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում միջազգայնորեն հայտնի մեխանիզմների ներդնումը և կիրարկումն է: ՖԴԿ-ի գործառույթներից է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով նախատեսված անձանցից՝ ֆինանսական և ոչ ֆինանսական հաստատություններից, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կասկածների վերաբերյալ տեղեկատվության ստացումը, վերլուծումը և տրամադրումը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Հայտարարության մեջ ասվում է. «Իրականացված վերլուծությունների արդյունքում ՓԼ/ԱՖ վարկածների առաջադրմամբ քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրված տեղեկացումներում 2017 թվականին որպես հիմնական հանդիպող սխեմաներ կարելի է առանձնացնել հետևյալները.
Իրականացված վերլուծությունների արդյունքում ՓԼ վարկածով 2016-2017թթ. քրեական հետապնդում իրականացնող մարմիններին տրամադրված տեղեկացումների և քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից ՖԴԿ-ից խնդրարկված տեղեկատվության վերաբերյալ կազմված վիճակագրությունը ներկայացվում է աղյուսակում.
| 2016 | 2017 | |
| ՖԴԿ կողմից տեղեկացումներ քրեական հետապնդում իրականացնող մարմիններին | 34 | 37 |
| Քրեական հետապնդում իրականացնող մարմիններիկողմից ՖԴԿ-ից խնդրարկված տեղեկատվություն | 36 | 58 |
| Հարուցված քրեական գործեր | 5 | 2 |
2017 թվականին ՓԼ հանցատեսակով կայացվել է 4 մեղադրական դատավճիռ: Կայացված դատավճիռներում փողերի լվացմանը նախորդել են գողության, խարդախության, կեղծ վճարային փաստաթղթերի պատրաստում, իրացման և հարկերից խուսափմանն ուղղված հանցագործությունները:
ՖԴԿ-ն միաժամանակ ապահովում է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում ներպետական և միջազգային համագործակցության իրականացումը, ՀՀ շահերի ներկայացումը մասնագիտացված միջազգային կառույցներում:
Նշենք, որ անցած տարիների ընթացքում Եվրոպայի խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի փորձագետների կողմից ՀՀ-ն անցել է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի՝ միջազգային ստանդարտներին համապատասխանության 3 գնահատում՝ 2004, 2009 և 2015 թթ.: Բոլոր գնահատումներով ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգին տրվել են դրական գնահատականներ, իսկ վերջին գնահատման արդյունքներով արձանագրվել է, որ ՀՀ-ում ներդրված է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտի արդյունավետ կանխարգելիչ միջոցառումների համակարգ, ինչի արդյունքում Հայաստանը դասվել է նմանատիպ արդյունավետ համակարգեր ունեցող եվրոպական երկրների շարքին: Գնահատման հաշվետվությամբ արձանագրվել է նաև, որ ՖԴԿ-ի կողմից վարվող ներպետական և միջազգային սերտ համագործակցությունը, բազմաթիվ տեղեկատվական աղբյուրների հասանելիությունը, բարձր որակավորված անձնակազմի առկայությունը և առկա տեխնիկական հնարավորությունները ապահովում են ֆինանսական հետախուզության տվյալների ու վերլուծությունների բարձր որակը»
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:33 10.09.26
11:49 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02