Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների գծով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը և ընդգծել, որ բանկը մեր երկրի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն: «Մենք շահագրգռված ենք համագործակցության զարգացմամբ և նախանշված բոլոր ծրագրերի հաջողությամբ իրականացմամբ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով ծրագրերն ավելի արդյունավետ կյանքի կոչելու ուղղությամբ համատեղ աշխատելու և հնարավոր բոլոր կոռուպցիոն ռիսկերից զերծ մնալու անհրաժեշտությունը: Վարչապետը հավելել է, որ ՀՀ նոր կառավարության առաջնահերթություններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է և այդ նպատակով կարևորում է վարկերի օգտագործման արդյունավետության բարձրացումը: Ֆրենսիս Մալիժը նշել է, որ Հայաստանը ՎԶԵԲ-ի կարևորագույն գործընկերներից մեկն է, և բանկը պատրաստ է սերտ փոխգործակցության ՀՀ նոր կառավարության հետ: ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենն ընդգծել է, որ կարևորում են վարչապետ Փաշինյանի հնչեցրած դիտարկումները և նշել, որ բանկը շահագրգռված է ընդլայնել գործունեությունը մեր երկրում տարբեր ոլորտներում: Պարոն Մալիժը տեղեկացրել է, որ առաջիկա աշնանը Հայաստան է այցելելու ՎԶԵԲ տնօրենների խորհրդի պատվիրակությունը, ինչը լավ հնարավորություն կլինի քննարկելու երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՎԶԵԲ-Հայաստան գործընկերության ընթացիկ ռազմավարությանը վերաբերող հարցերի, անդրադարձել տարբեր ոլորտներում պետական ու մասնավոր ձևաչափով իրականացվող ծրագրերին: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:33 10.09.26
11:49 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02