Կանգնած ծափահարությունները իմ բնականոն կյանքի մասը չեն: Երևանում ՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ուսանողների հետ հանդիպմանն այսպես ասաց 2018 թ. «Ավրորայի» հերոսներից Սունիտա Քրիշնանը:
«Սովորական կյանքն այն է, որ իմ դեմքին են հարվածում, ինձ գետնին են գցում, որովհետև ես փորձում եմ փոխել իրավիճակը»,- ասաց նա:
Նա Հայաստան է եկել Հնդկաստանից, «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիրն է, մի կազմակերպության, որը զբաղվում է գենդերային անհավասարության, սեռական բռնությունների և թրաֆիքինգի դեմ պայքարով։ Ինքն էլ դեռ մանկության տարիներին բռնության է ենթարկվել. պատմեց, որ իրեն բռնաբարել է ութ տղամարդ:
Ես դրանից հետո նետված անձնավորություն էի, արժեք չունեցող մի մարդ, և ինձ մեղադրում էին մի հանցանքի համար, որի մեջ ես մեղավորություն չունեի: Եվ դրանից իմ զայրույթը դարձավ իմ հետագա կյանքի վերափոխվող զգացողությունը:
Դա ստիպեց ինձ հասկանալ, որ այդ պահից սկսած ես ուզում եմ իմ կյանքը նվիրել այս ուղղությանն ու այս նպատակին, ուզում եմ յուրաքանչյուր վայրկյանը նվիրել սեռական հանցագործության զոհերին»,- ասաց նա:
Սունիտա Քրիշնանը պատմեց, որ իրենց գործունեության հետևանքով իրենք մինչ օրս հետապնդվում են, բռնության ենթարկվում: «Ավրորայի» մրցանակը ստանալու համար իմ առաջադրումը, չեմ կարող նկարագրել, թե ինչ ուժ է տալիս մեզ: Այնտեղ մարդիկ տեսնում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, ճիշտ գործ ենք կատարում: Միգուցե մեզ շրջապատողները, մեր հարևանները մեզ չեն տեսնում, բայց հեռավոր Հայաստանում ինչ-որ մեկը գնահատում է մեր աշխատանքը, ասում է՝ այո՛, դուք ճիշտ եք, ճիշտ ճանապարհի վրա, և մենք ձեր կողքին ենք: Չեմ կարող նկարագրել, թե ինչ լիցք եմ ստանում ես նրանից, որ այստեղ եմ»,- ասաց նա:
Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը 2018թ. «Ավրորա»-ի հերոսներից Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն էլ, որի՝ Մեքսիկայում հիմնած կազմակերպությունը զբաղվում է միգրանտների կեցության և այլ հարցերով աջակցությամբ, նշեց, որ «Ավրորա» մրցանակաբաշխությանը մասնակցելն ու մրցանակի հավակնորդ դառնալն արդեն գնահատական է իրանց արածին:
«Սա ճանաչումն է մեր կատարած աշխատանքի, մարդիկ, որոնք որ շարունակում են աշխատել այնտեղ (նկատի ունի՝ իր հիմնած կազմակերպությունում-Tert.am), զգում են, որ կան մարդիկ, որոնք որ քաջալերում են իրենց, որ շարունակեն աշխատանքը»,- ասաց նա:
2018թ. «Ավրորա»-ի հերոսներից Չո Լա Աունն էլ, որը ժամանել է Մյանմայից, իրավաբան և ռոհինջա ժողովրդի առաջնորդն է, պատմեց, որ 12 տարի անցկացրել է բանտերում՝ համակարգային խտրականության և բռնաճնշումների դեմ խաղաղ բողոքներ կազմակերպելու մեղադրանքով, իրավապաշտպանի իր հմտությունները մշտապես ծառայեցրել է իր համայնքի կարիքներին՝ պայքարելով հանուն անհավասարության վերացման, մարդու իրավունքների առաջխաղացման և կրթական հնարավորությունների ստեղծման։
«Ավրորա» մրցանակի հավակնորդը լինելու շնորհիվ, վստահ եմ, որ շատ ավելի մեծ աշխատանք կանեմ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այս տարի «Ավրորա» մրցանակի հիմնական միջոցառումները կմեկնարկեն հունիսի 8-ին Երևանում։
«2018թ. «Ավրորա» մրցանակի եզրափակիչ միջոցառումների նպատակն է ամենալայն հնարավորություններն ընձեռել մեր հյուրերին և մարդասիրական ոլորտի համաշխարհային գործիչներին՝ միմյանց հետ շփվելու և գիտելիքներով ու փորձով փոխանակվելու համար։ Նրանք կծանոթանան նաև Հայաստանի պատմության ու ժառանգության, ինչպես նաև բոլորիս համատեղ մարդասիրական գործին մեր ունեցած նվիրման արմատների հետ»,– նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Արման Ջիլավյանը։
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:22 11.09.26
11:45 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02