Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը եղել ու մնում է ոչ միայն մեր արտաքին քաղաքականության, այլև պետականության ու անվտանգության ողջ համակարգի առաջնահերթությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ն, այս մասին ռուսական «Коммерсант»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Լեռնային Ղարաբաղը մեզ համար եղել ու շարունակում է մնալ որպես հստակ անուններ ունեցող մարդկանց անվտանգության հարցը. դա Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն է: Նրանց անվտանգությունն ու կարգավիճակը մեզ համար շարունակում է մնալ որպես կարևորագույն խնդիր: Լեռնային Ղարաբաղի 150-հազարանոց բնակչության անվտանգության հարցը միավորում ու կոնսոլիդացնում է Հայաստանի ու երկրի սահմաններից դուրս գտնվող հայկական հասարակությանը: Մենք խելամիտ մարդիկ ենք և ունենք հստակ հիմնավորումներ՝ առաջ քաշելու մեր առաջնահերթ անհանգստության հարցերը ԼՂ անվտանգության ու կարգավիճակի վերաբերյալ: Մեզ պետք է տարածաշրջան, որն ապրում է խաղաղության մեջ, սակայն դա չպետք է լինի մեր մարդկանց անվտանգության հաշվին»,- նշել է Մնացականյանը:
Նա ընդգծել է, որ հայկական կողմը ցանկանում է շարունակել բանակցային գործընթացը հենց այդ շրջանակում՝ հանուն ողջ տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության:
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ հայկական կողմը շարունակում է խնդրի խաղաղ կարգավորման կուրսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով:
Լրագրողի հարցին` արդյոք Հայաստանը դե՞մ կլինի Ադրբեջանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը՝ արտգործնախարարը պատասխանել է.
«Ադրբեջանն այն երկիրն է, որը շրջափակել է Հայաստանը, երկիրը միակողմանիորեն միջոցներ է ձեռնարկում ընդդեմ Հայաստանի: Բաքուն տանում է քաղաքականություն, որի նպատակը խոչընդոտելն է փոխգործակցության ցանկացած գործընթաց, վստահության մթնոլորտի ստեղծումը, մարդկային շփումների հաստատումը: Մենք գործ ունենք մի երկրի հետ, որը ամեն կերպ նպաստում է ատելության մթնոլորտի առաջացմանը: Տեսեք այն տերմինալոգիան, որն օգտագործվում է Հայաստանի ու ողջ աշխարհի հայերի դեմ: ԵԱՏՄ-ն համագործակցության կազմակերպություն է, ի՞նչ եք մեզնից ակնկալում»:
Կարևորելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության առկայությունը՝ նա ընդգծել է, որ խնդրի կարգավորման բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան խաղաղությանը նպաստող մթնոլորտում:
«Կարևոր է, թե ինչ մթնոլորտում են տեղի ունենում բանակցությունները՝ մթնոլորտում, որը նպաստում է խաղաղությանը, թե՞ մթնոլորտում, որը նպաստում է ատելության ավելացմանը»,- նշել է Մնացականյանը:
Հարցին` արդյոք հնարավո՞ր է Հայաստանը ճանաչի Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը՝ ՀՀ ԱԳ նախարարը պատասխանել է.
«Մենք հակամարտությունների խաղաղ կարգավորման կողմնակից ենք: Մենք զերծ ենք մնացել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից, քանի որ կողմ ենք բոլոր խնդիրների լուծմանը բանակցային գործընթացի միջոցով: Սա է մյուս բոլոր հարցերում մեր դիրքորոշման հիմքը»:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:22 11.09.26
11:45 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02