ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության ներկայացումը, որի հիմնական զեկուցողն է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նա նշեց, թե ցանկանում է անդրադառնալ բազմիցս շահարկված հարցին, թե 7.5 տոկոս տնտեսական աճն ինչպես է իր արտացոլումը գտել բյուջեում:
Նախարարի խոսքով՝ տվյալ դեպքում պետք է կարողանանք հաշվի նստել այն հանգամանքի հետ, թե որքանով է 2017 թ.-ի տնտեսական աճը լինելու շարունակական, ինչ հնարավորություններ է տվել և որքանով են այս աճի տված հնարավորություններն իրենց արտացոլումը գտել բյուջեի կատարման հիմնական ցուցանիշներում:
«Հիմնականում քննարկման առարկա էր հարկեր/ ՀՆԱ հարաբերակցությունը և հարկերի մակարդակը: ՀՆԱ անվանական մեծությունից հարկերն առաջանում են այն դեպքում, երբ 7.5 տոկոսը վերաբերում է իրական աճին, իսկ եթե անվանական ՀՆԱ-ի աճը գնահատենք, ապա դա կազմել է 9.8 տոկոս, իսկ հարկային եկամուտների աճը 2016 թ.-ի հետ համեմատած, եթե մենք հաշվի ենք առնում ԱԱՀ-ի վերադարձման գործոնը, ապա աճը եղել է 110 մլրդ դրամ կամ 10.8 տոկոս:
Սա խոսում է նրա մասին, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը բարելավվել է 0.4 տոկոսային կետով»,- ասաց նա:
Նախարարը, անդրադառնալով հարցին՝ արդյոք 2017 թ.-ի բյուջեն իր առջև դրած նպատակադրումներին կարողացել է հասնել, թե ոչ, պատասխանեց՝ հիշեցնելով, որ նպատակ էր դրված, որ հարկաբյուջետային քաղաքականությունը լինի պարտքը կայունացնող: Նախարարը շեշտեց, որ 2016 թ.-ին կար բյուջեի դեֆիցիտի այնպիսի մակարդակ, որ հասնում էր ՀՆԱ-ի 5.6 տոկոսին, այսինքն՝ հարկավոր է այնպիսի հարկաբյուջետային քաղաքականություն, որը կբերեր ավելի ցածր դեֆիցիտի մակարդակի, քանի որ պարտքի վարքագծի հետ կապված որոշակի խնդիրներ էին նկատելի: Ատոմ Ջանջուղազյանը վստահեցրեց, որ 2017 թ.-ի բյուջեով հաջողվել է կարգավորել վերոնշյալ խնդիրը:
«Եթե նայում ենք ՀՆԱ-ի նկատմամբ դեֆիցիտի հարաբերակցության ցուցանիշին ու համեմատում ենք 2 թիվ, նկատում ենք, որ 5.6-ի դիմաց մենք ունեցել ենք 4.8 տոկոս: Ինչպես նաև բոլոր ծախսերը, որոնք նախանշված էին բյուջեի ծախսային մասում՝ բյուջետային ծրագրերի տեսքով, ամբողջությամբ ու ժամանակին իրականացվել են: Սա նշանակում է, որ ծախսային մասում չենք ունեցել խնդիրներ, որոնք կարող էին իրենց հետևանքներն ունենալ»,- եզրափակեց Ատոմ Ջանջուղազյանը
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:22 11.09.26
11:45 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02