Շրջակա միջավայրի միջազգային օրվա կապակցությամբ Բնապահպանության նախարարությունը, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, և Հայաստանում Շվեդիայի դեսպանատունը կազմակերպել էին «Առերեսում կլիմայի հետ. Շվեդիայի և Հայաստանի երգիծանկարիչները Ձեզ համար մտորումների առիթ են ստեղծել» խորագրով ցուցահանդեսը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Ցուցահանդեսին ներկայացված էին Հայաստանի և Շվեդիայի երգիծանկարիչների գործերը, որոնցում պատկերված էին կլիմայի գլոբալ փոփոխությունների հետևանքները ներկայացնող իրավիճակներ։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը իր ողջույնի խոսքում կարևորել է բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրազեկման նման միջոցառումները և շեշտել, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կրթական բաղադրիչներով այն կտարածվի հասարակության լայն շրջանակներում՝ բնապահպանական նոր գաղափարներ ստանալու ակնկալիքով։
Իր ելույթում Գնել Սանոսյանը ընդգծել է արվեստի լեզվով բնապահպանական խնդիրների ներկայացման անհրաժեշտությունը։ «Այս խորիմաստ և մատչելի նկարներով ներկայացվում է կլիմայի գլոբալ փոփոխության բարդ խնդիրը և հասարակությանը կոչ է արվում մասնակից լինել բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը»,- նշել է նախարարի տեղակալը և շնորհակալություն հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցչին և Հայաստանում Շվեդիայի դեսպանին՝ բնապահպանության ոլորտում արդյունավետ համագործակցության համար:
Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարտինա Քուիքը նկատել է, որ տնտեսության և բնապահպանության ճիշտ համադրումը նպաստում է կայուն զարգացմանը, ինչը փաստում է նաև իր երկրի փորձը։
Ցուցահանդեսի նպատակն է խթանել կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պահպանության խնդիրների շուրջ քննարկումները և առաջարկել գլոբալ մարտահրավերներին դիմակայելու նոր և հեռանկարային լուծումներ:
Միջոցառման օրակարգից դուրս ելույթ է ունեցել նաև Հայաստանի բնապահպանական ճակատի ներկայացուցիչը, ով բարձրացրել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման խնդիրը և բացասական գնահատել այդ գործընթացում Շվեդիայի ունեցած դերակատարությունը։
Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանն արձագանքել է բնապահպան-ակտիվիստի ելույթին՝ տեղեկացնելով, որ Ամուլսարի և ընդհանրապես հանքարդյունաբերության ոլորտի բոլոր խնդիրները նոր ձևավորված կառավարության առաջնահերթությունների շարքում են և դրանց լուծման ուղղությամբ հետևողական և ամենօրյա քայլեր են ձեռնարկվում»։
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:22 11.09.26
11:45 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02