Երևանի կենտրոնում սպասվում է տոնածիսական ուտեստների տոն: Վերնիսաժի հարևանությամբ գտնվող այգում հունիսի 10-ին կանցկացվի ազգային տոնածիսական ուտեստների «Համով հոտով Երևան» 4-րդ փառատոնը: Միջոցառումն սկսվելու է 17:00-ին:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Հայկական խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ նախատեսված 26 տաղավարում կներկայացվեն հայկական տոների հետ կապված 60-ից ավելի բազմապիսի ուտեստներ:
«13 տոն՝ Ամանորից մինչև Խաչվերաց. այդ բոլոր տոներին մաս կազմող ուտեստները կներկայացվեն փառատոնին: Այդ կերակրատեսակներն ընկած են մեր ազգային խոհանոցի հիմքում: Սա շատ կարևոր միջոցառում է մեզ համար, զբոսաշրջիկները, մեր հայրենակիցները կզգան ու կտեսնեն հայկական խոհանոցի ամբողջ հմայքը»,-ասաց Սեդրակ Մամուլյանը: Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ տարեցտարի նման փառատոններին մասնակցությունն ու ակտիվությունն ավելանում են: Գնալով խոհանոցի նկատմամբ վերաբերմունքը փոխվում է:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանըտեղեկացրեց, որ փառատոնն ուղեկցվելու է երգ ու պարով: Այս տարի նաև անցկացվելու է երևանյան թեմատիկայով ուտեստի մրցույթ: Դրանից բացի կանցկացվի մրցույթ «Ամենահամեղ տաղավար», «Ամենահյուրընկալ տաղավար», «Ամենագեղեցիկ ձևավորված տաղավար» անվանակարգերով:
«Ուրախ մթնոլորտն ու համեղ խոհանոցը երաշխավորվում է: Սիրով հրավիրում ենք բոլորին մասնակցելու, ծանոթանալու ավանդական խոհանոցին, համտեսելու և լավ ժամանակ անցկացնելու: Երևանի քաղաքապետարանը կարևորում է նման փառատոններն ու ծրագրերը, որոնք նպաստում են միջոցառումային տուրիզմի զարգացմանը»,-ասաց Գևորգ Օրբելյանը:
Այս տարի «Երևանյան ամառ-2018» ծրագրի շրջանակում մինչև օգոստոսի 31-ը նախատեսված են բազմապիսի միջոցառումներ, որոնք տեղի կունենան տարբեր վարչական շրջաններում: Հայաստանցիներին ու հյուրերին սպասում են Գարեջրի փառատոնը, Ձմերուկի փառատոնը, համերգային ծրագրերը, մարզական խաղերը և այլն:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:22 11.09.26
11:45 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02