Երբեմն Սփյուռքի որոշ ներկայացուցիչներ փորձում են դրսից ուղղորդել գործընթացները, ինչը, համոզված եմ, սխալ է: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է հայտնի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն:
Սկսենք հիմնական հարցից՝ Հայաստանի «թավշյա հեղափոխության» կարևորությունը ձեր տեսակետից ինչո՞ւմն էր:
Կարծում եմ, այն շրջադարձային կետ էր Հայաստանի համար, քանի որ Հայաստանը չափազանց երկար է տառապել կոռումպացված, անարդյունավետ կառավարության պատճառով, որն արտացոլվում էր տնտեսական վիճակով և Հայաստանից արտագաղթի թվերով:
Ուստի, սա երկրի նոր սկզբի հիմնադրումն էր, որը կարելի է տոնել: Ընդհանրապես, արմատական բարեփոխումները իրականում բարդ գործընթաց է և նման արմատական բարեփոխումների կարիք ունեցող երկրները հանդիպում են երկու զգալի մեծ խոչընդոտի: Առաջինը՝ գործընթացի խաղաղ սկիզբն է, քանի որ առանց այդ խաղաղ սկզբի, ամբողջ գործընթացը շատ ավելի բարդ է դառնում՝ հասարակությունը բևեռացվում է, թշնամանք է ձևավորվում, բռնություն սկսվում: Նման պայմաններում որևէ կառուցողական արդյունքի հասնելը գրեթե անհնար է: Այդպիսին էր իրավիճակը «Արաբական գարնան»-ը հաջորդած ժամանակահատվածում:
Հայաստանին հաջողվեց ստեղծել խաղաղ, շատ խոստումնալից սկիզբ, և դա փայլուն հաղթանակ է: Երկրորդ քայլը կլինի, այդ խաղաղ սկզբի վրա հիմնվելով, շարունակել համակարգային բարեփոխումների գործընթացը և ստեղծել ապագա բարգավաճման, որակյալ կառավարման, խաղաղ գոյատևման հիմնասյուները: Այդ երկրորդ քայլը դեռևս երաշխավորված չէ, սակայն, մենք ստացել ենք սկզբնական հնարավորություն այն իրականացնելու համար:
Եթե դուք լինեիք նոր վարչապետի խորհրդականը, ի՞նչ խորհուրդ կտայիք նրան, ո՞րքայլերն են անհրաժեշտ առաջին հերթին:
Յուրաքանչյուր երկիր պահանջում է առանձնահատուկ մոտեցում: Սակայն, ընդհանուր առմամբ, եթե ցանկանում եք արմատախիլ անել կոռուպցիան, եթե ցանկանում եք դնել տևական բարեփոխումների և աճի հիմքերը, պետք է այդ ամենն անեք խաղաղ ճանապարհով: Եթե նայեք առավել մեծ հաջողության հասած երկրների, կտեսնեք, որ նրանք միշտ կարողացել են այրել հակասություններն անցյալում և նոր սկիզբ դնելու ճանապարհներ գտել: Անշուշտ, դա հեշտ չէ, անշուշտ գոյություն ունեն նախկին խնդիրներ, սակայն, կարծում եմ, առավել կարևոր է ընդհանրություններ գտնելը: Հայաստանի համար հատկապես խոստումնալիցն այն է, որ թե՛ երկրի ներսում և թե՛ սահմաններից դուրս առկա է իրական խանդավառություն, համոզմունք, որ սա է փոփոխությունների համար ճիշտ ժամանակը և համոզմունք, որ փոփոխություններն անհրաժեշտ են:
Սակայն, մնում են բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում և’ աշխարհաքաղաքական վտանգներ Ռուսաստանի, Ադրբեջանի կողմից: Մյուս վտանգն այն է, որ նման ոգեշնչող պահի կարելի է փորձել իրականացնել բոլոր փոփոխությունները միանգամից: Ասեմ, որ որքան շատ քայլեր փորձեք իրականացնել միաժամանակ, այնքան քիչ արդյունքի կհասնեք ապագա առաջընթացի հիմքեր ստեղծելու գործում:
Արդյոք դուք ձեզ տեսնո՞ւմ եք որևէ պաշտոնական դերում որպես Հայաստանի իշխանությունների, կառավարության մաս:
Կարծում եմ, պաշտոնական դիրքն այնքան էլ ճիշտ բան չէ: Կարծում եմ Հայաստանից դուրս բնակվողները կարող են աջակցություն ցուցաբերել, խորհուրդ տալ: Սակայն, համոզված եմ, որ Հայաստանի քաղաքացիներն ինքնուրույն պետք է կառուցեն իրենց երկիրը: Ես իմ կողմից պատրաստ եմ ամեն տեսակի օգնություն տրամադրել, որովհետև, հավատացած եմ, սա իրական շրջադարձային կետ է Հայաստանի համար: Կարծում եմ, թարմ հայացքը Հայաստանի գործընթացների վրա կարող է օգտակար լինել, սակայն հենց Հայաստանի քաղաքացիները պետք է լինեն գործընթացի և գործողությունների կենտրոնում: Այնպես որ, ես իրոք հույս ունեմ, որ իմ օգնությունը օգտակար կլինի, սակայն ես նաև չեմ ակնկալում ավելի մեծ դեր ունենալ: Եվ այդ կարծիքս վերաբերում է ընդհանրապես Սփյուռքի դերին: Կարծում եմ, Սփյուռքն ունի շատ կարևոր դեր, սակայն, այն պետք է իրականացնի իր աջակցությունը երկու ուղղություններով՝ դրանք են բարոյական աջակցությունն ու ներդրումները: Երբեմն, սակայն, Սփյուռքի որոշ ներկայացուցիչներ փորձում են դրսից ուղղորդել գործընթացները, ինչը, համոզված եմ, սխալ է: Առաջնորդող դերը բոլոր գործընթացներում պետք է ստանձնեն միայն Հայաստանի քաղաքացիները:
Այսպիսով, Հայաստանը հանձնե՞ց առաջին քննությունը:
Ճիշտ այդպես:
Ուստի, Հայաստանն ունի՞ իրական հնարավորություն միանալու առաջադեմ երկրների շարքին:
Այո, որովհետև նախկինում այլ երկրների մոտ դա ստացվել է: Իսկ այն երկրները, որոնց դա չի հաջողվել, հիմնականում տապալվել են առաջին քննության ընթացքում՝ չկարողանալով խաղաղ իշխանափոխություն ապահովել: Հայաստանը հանձնել է առաջին քննությունն ուղղակի փայլուն կերպով և դա շատ կօգնի երկրորդի ժամանակ, քանի որ հասարակության շատ լայն շրջանակում կա համոզմունք փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ: Առկա է նաև փայլուն, կիրթ մարդկային կապիտալ և երիտասարդություն, որն ինքնուրույն փորձում է հնարավորություններ գտնել այդ ձեռքբերումները վերածելու դրական փոփոխությունների: Սակայն, չէի ցանկանա թերագնահատել ռիսկերը:
Ե՞րբ եք Հայաստան այցելելու:
Ես պատիվ եմ ունեցել երկու անգամ խոսելու վարչապետի հետ և մենք այժմ քննարկում ենք, թե երբ է իմ այցի համար հարմար պահը: Սակայն, ես ցանկանում եմ առաջին հերթին հասկանալ, թե ինչ մարտահրավերներ ունի նոր կառավարությունը և ինչպես է ցանկանում հաղթահարել դրանք: Երբ ես դա լիարժեք հասկանամ, կնստեմ և կկատարեմ իմ «տնային աշխատանքը», կվերլուծեմ, թե ինչպես կարող է զարգանալ իրավիճակը և կկարողանամ իրական խորհուրդներ տալ, այլ ոչ միայն այցելել Հայաստան որպես զբոսաշրջիկ:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02