Այս տարի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշում է հունիսի 16-ին:
Տոնը տարիներ առաջ հռչակվել է նաև քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ այս առիթով Մայր Աթոռի Ավանդատուն-թանգարանից հավատացյալների երկրպագության և օրհնության համար դուրս են բերվել Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքները:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ուղեկցությամբ եկեղեցական հանդիսավոր թափորի, Միածնաէջ Մայր Տաճարի առջև Հայոց հավատի Հոր մասունքները փոխանցել են Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանին:
Մինչ այդ ներկա բարեպաշտ ուխտավորները մոտեցել և համբուրել են սուրբ մասունքն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի աջը:
Այնուհետև սրբի մասունքները տարվել են Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի:
Տոնի առիթով մայր եկեղեցում կմատուցվի Ս. Պատարագ՝ ձեռամբ Հոգեշնորհ Տ. Երեմիա վարդապետ Աբգարյանի: Հավարտ սրբազան արարողության, Հայաստանի տարբեր համայնքներից ուխտի եկած հավատացյալները հնարավորություն կունենան հպվելու և օրհնություն ստանալու Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքներից:




13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02