ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 18-ին կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խորհրդակցության սկզբում նախարարը շնորհակալություն հայտնեց կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատված ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանին և «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանին՝ համակարգում արդյունավետ աշխատանքի համար և նշեց, որ նոր նշանակումները երկար սպասեցնել չեն տա:
Նախարարին զեկուցվեց նախորդ շաբաթ տրված հանձնարարականների կատարման մասին:
ՀՀ ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրվել է գազի ներտնային սպասարկման ծառայությունը պետական հատվածում ներառելու հարցը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առկա են ծառայության սակագինը իջեցնելու հնարավորություններ, որոնք մշակելուց և հստակեցնելուց հետո առաջարկությունը կներկայացվի Կառավարությանը:
Անդրադառնալով ԱԻ համակարգում ծառայություններ մատուցող որոշ ընկերությունների մենաշնորհային դիրքին՝ նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարեց աշխատակազմի ղեկավարին խստագույնս շարունակել դեմոնոպոլիզացման գործընթացը և շեշտեց. «Եթե տնտեսվարող սուբյեկտները ինքնակամ չգան օրինական դաշտ, ապա հիմնահարցերը կկարգավորվեն իրավական դաշտում»:
Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գնդապետ Հ. Եմիշյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում հանձնարարականների կատարման և ընթացիկ աշխատանքների մասին: Անդրադառնալով ուսումնական հաստատություններում իրականացվող վարժանքների վերաբերյալ նախարարի հանձնարարականին՝ Հ. Եմիշյանը նշեց, որ մշակվում են առկա բոլոր խնդիրները և տարվում են անհրաժեշտ աշխատանքներ՝ ուսումնական վարժանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
Նախարարը Փրկարար ծառայության ղեկավար կազմին հանձնարարեց հաշվառել և աշխատանքներ տանել՝ նախարարության տեխնիկական միջոցների որակի բարձրացման ուղղությամբ:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցեց, որ անցնող շաբաթ ստուգումներ են իրականացվել Երևան քաղաքի 23 գազալցակայաններում: Ստուգումների աձդյունքում պարզվել է, որ 12 գազալցակայանում առկա են քաղաքաշինության նորմերի խախտումներ՝ համապատասխանաբար կազմվել են արձանագրություններ: Ստուգումներ են իրականացվել նաև մարզերի 234 գազալցակայանում, իսկ շարժական գազալցակայաններ շահագործող սուբյեկտներին ուղարկվել են նամակներ՝ շահագործումն անհապաղ դադարեցնելու պահանջով: Տեսչության պետը նշեց, որ առաջիկա օրերին ստուգումներ կմեկնարկեն Երևան քաղաքի հիվանդանոցներում:
Ամենշաբաթյա խորհրդակցությանն առցանց մասնակցող ՀՀ Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետը, զեկուցեց, որ շարունակվում են հունիսի 8-ից անհետ կորած համարվող Այնթափ համայնքի 14 ամյա բնակչի որոնողական աշխատանքները. փրկարարական ուժերը ներգրավված են ամբողջ մարզում իրականացվող աշխատանքներում, սակայն երեխայի գտնվելու վայրերի վերաբերյալ պարբերաբար ստացվում է ապատեղեկատվություն, որը խոչընդոտում է որոնողական աշխատանքները: Նախարար Հ. Ռոստոմյանը հանձնարարեց արձագանքել երեխայի մասին ցանկացած տեղեկության, տեղում ստուգել հավաստիությունը և ակտիվ շարունակել երեխայի որոնումը:
Նախարարին զեկուցվեց նաև մարզում «Ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով անցկացված վարժանքի մասին:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02