Հունիսի 18-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող ԵԱՀԿ շուրջ երկու տասնյակ մասնակից երկրների մշտական ներկայացուցիչներին:
Ողջունելով ԵԱՀԿ դեսպաններին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ շրջանակներում բազմակողմ համագործակցությունը, որի արդյունքում մեր երկրում կարևոր բարեփոխումներ են իրականացվել, և շեշտեց, որ Հայաստանն էլ, իր հերթին, ակտիվ մասնակցություն է ունեցել կազմակերպության գործունեության բոլոր երեք հարթություններում և իր ներդրումն է բերել կառույցի արդյունավետության և հեղինակության բարձրացման գործում:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, անդրադարձել է երկրում ընթացող բարեփոխումներին և կառավարության նոր ծրագրին:
Այդ առնչությամբ հատուկ ընդգծվել է Հայաստանում կայացած քաղաքացիական հասարակության և ակտիվ երիտասարդության դերը։
ԵԱՀԿ դեսպանները նշել են, որ վեց տարի ընդմիջումից հետո հերթական տարածաշրջանային այցը լավ հնարավորություն է ընձեռում տեղում ծանոթանալու Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և գնահատելու տարածաշրջանային անվտանգության իրավիճակը:
Զրույցի մասնակիցները կարևորել են Հայաստանում ԵԱՀԿ ծրագրերի շարունակակաանությունը։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը աջակցություն հայտնեց այս ուղղությամբ նախաձեռնություններին։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստանի նոր կառավարության առաջնահերթությունների, տարածաշրջանային և միջազգային զարգացումների, ԵԱՀԿ շուրջ։
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02