Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակիցները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի ղեկավարի թեկնածության հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ծառայության աշխատակիցների բաց նամակն ամբողջությամբ.
«Սույն թվականի հունիսի 19-ին, ժամը 18-ին, ՀՀ կառավարության կայքում հրապարակվել է Ձեր որոշմամբ հաստատված՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը: Ապա միայն սոցիալական կայքերից (ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ֆեյսբուքյան էջից) է հայտնի դարձել, որ այսօր՝ հունիսի 20-ին, կայանալու է խորհրդի նիստը՝ տեսչական մարմնի ղեկավարի թեկնածության հարցը քննարկելու համար: Ըստ նույն սոցիալական ցանցի՝ ներկայացվել էր մեկ թեկնածու, որի վերաբերյալ մտահոգություն ունենալով, հասարակական կազմակերպությունները մատնանշել են այլընտրանքային թեկնածուներ առաջադրելու գաղափարը: Ծառայության երկարամյա փորձ ունեցող մասնագետը՝ Արմեն Վարդանյանը, թեև ուշացած տեղեկանալով այդ մասին, այնուամենայնիվ ողջունել է թափանցիկության և այլընտրանքի հնարավորությունը և հունիսի 20-ին՝ մինչև խորհրդի նիստի սկսվելը, խորհրդի կազմում ներկայացված հասարակական կազմակերպության ներկայացուցիչների՝ Բաբկեն Պիպոյանի, Հակոբ Ավագյանի էլեկտրոնային հասցեներին ներկայացրել է իր կենսագրությունը:
Ցավոք, այսօրվա նիստում Ա. Վարդանյանի թեկնածությունը չի քննարկվել՝ առնվազն մեկ օր առաջ կենսագրականը խորհրդի անդամներին չներկայացնելու պատճառաբանությամբ: Թեև թեկնածուների ներկայացման ընթացակարգերը կանոնակարգված չեն, արդյունքում պարզվել է, որ, այնուամենայնիվ, անհասկանալի սկզբունքով ընդունվել են երեք այլ թեկնածություններ և քննարկվել: Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ մեկ օր առաջ խորհրդի կազմը հրապարակելու և հաջորդ իսկ օրը նիստ անցկացնելու իրողության պարագայում գործնականում այդ պահանջի ապահովումը իրատեսական և օբյեկտիվ չէ՝ հաշվի առնելով նաև թեկնածուների ներկայացման և նիստի անցկացման վերաբերյալ ընթացակարգի փաստացի բացակայությունը:
Արմեն Վարդանյանը Ծառայության գուրծունեության ոլորտներին ամբողջապես տիրապետող, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգում պետական աշխատանքային և ղեկավարման երկարամյա փորձով, ծառայության ստեղծման հիմք հանդիսացող սննդի անվտանգության ու անասնաբուժական տեսչության և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ստեղծման և կայացման գործում բացառիկ դերակատարություն ունեցող մասնագետ է, ով վայելում է աշխատանքային կոլեկտիվի հարգանքը և անվերապահ աջակցությունը:
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում վերը նշված հանգամանքների վրա և ակնկալում, որ կանցկացվի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խորհրդի ևս մեկ նիստ, որում կքննարկվեն բոլոր հնարավոր թեկնածությունները»:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02