Հունիսի 22-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի ղեկավար Տակասակա Մունեոյին և գրասենյակի ներկայացուցիչ Օմորի Շունին, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԻՆ և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև արդեն առկա համատեղ ծրագրերի իրագործման շարունակականության ապահովումը և համագործակցության նոր ծրագրերի մշակման հնարավորությունները:
Անդրադառնալով համատեղ ընթացիկ աշխատանքներին՝ ճապոնական կողմը վերահաստատեց, որ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2019թ.-ի մայիս, նոյեմբեր և փետրվար ամիսներին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կհամալրվի նոր հրշեջ-փրկարարական մեքենաներով և գույքով: 2018թ.-ի երկրորդ կիսամյակում արդեն կմեկնարկի «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագիրը:
Ծրագրի հիմնական նպատակն է հանրային իրազեկման ճիշտ քաղաքականության և մեխանիզմների կիրառմամբ նպաստել երկրում աղետների ռիսկի նվազեցմանը: Նախատեսվում է հիմնել և տեխնիկապես հագեցնել ուսումնական կենտրոն, որտեղ աղետների մասին ուսանելու և տարատեսակ աղետների ժամանակ անհրաժեշտ վարքականոններին ծանոթանալու հնարավորություն կունենան հանրության բոլոր թիրախային խմբերը: Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև Հայաստանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ աղետներն ու արտակարգ իրավիճակները լուսաբանելու ուղղությամբ վերապատրաստվելու հնարավորությունը:
Շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությանը երկար տարիների արդյունավետ համագործակցության համար՝ նախարար Ռոստոմյանն անդրադարձավ հետագա համագործակցության հնարավոր ձևաչափին: ԱԻ նախարարը ներկայացրեց արտակարգ իրավիճակների համակարգի զարգացման առաջնային ուղղությունները, այն է՝ աղետների ռիսկի նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացում և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիայի ստեղծում, մասնավորապես՝ ուղղաթիռների ձեռքբերում՝ որոնողափրկարարական, հրդեհաշիջման աշխատանքների իրականացման և դժվարամատչելի վայրերից անհրաժեշտության դեպքում մարդկանց բուժհաստատություն տեղափոխելու նպատակով:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն հայտնեցին ապահովել ընթացիկ ծրագրերի իրագործումը, ինչպես նաև՝ զարգացման նոր ծրագրեր մշակելու նպատակով իրականացնել արտակարգ իրավիճակների համակարգի կարիքների ուսումնասիրություն:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02