«Տեխնոլոգիա» առարկայում ինտեգրվող «Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» փորձնական ծրագրի շրջանակում աշակերտներն իրենց ստեղծած տարբեր իրեր առևտրայնացնելու համար հմտություններ են ձեռք բերում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փորձնական ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 1247 դպրոցի 1356 ուսուցիչ: Այն դպրոցներում, որտեղ 2017-2018 ուսումնական տարում փորձարկվել է ծրագիրը՝ ընդհանուր հաշվով եղել է 62 հազար 900 սովորող:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 25-ին հանդիպել է Հայաստանի բոլոր մարզերը և Երևանը ներկայացնող «Տեխնոլոգիա» առարկայի տվյալ ծրագրի շրջանակում ավելի քան 130 վերապատրաստված ուսուցչի հետ:
Նախարարը հանդիպման ժամանակ շեշտեց, որ աշակերտների համար շատ կարևոր է այդ առարկայից ձեռք բերված գիտելիքները՝ հատկապես 21-րդ դարի պահանջների թելադրանքից ելնելով:
«Աշակերտների՝ իրենց ստեղծածի առևտրայնացման համար հմտություններ և կարողություններ ձեռք բերելուն կնպաստի «Տեխնոլոգիա» առարկայում ինտեգրվող «Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» փորձնական ծրագիրը: Շատ կարևոր է հասկանալ՝ ինչպիսի հասարակություն և աշակերտ ենք ցանկանում ունենալ: Այս ծրագիրը փորձարկվել է դպրոցներում, և բոլորիս մտահոգում է այն հարցերի պատասխանը, թե ի՞նչ է արվել և ի՞նչ խնդիրներ են առաջացել ծրագրի ներդրման ճանապարհին: Առկա են ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքներ՝ ծրագրի ներդրման և բովանդակության հետ կապված, որոնք, կարծում եմ, անհիմն չեն: Հետևաբար սա կարևոր հանդիպում է, որպեսզի ծրագրի հեղինակների և մասնակիցների հետ քննարկենք և փորձենք գտնել օպտիմալ տարբերակներ»,- նշեց Հարությունյանը:
Նախարարի հետ հանդիպմանը ներկա ուսուցիչներից մեկն ընդգծեց, որ իրենց դպրոցում 1-ական 2-րդ և 3-րդ դասարաններում ծրագիրը ներառելու փոխարեն երկուական դասարաններում են իրականացրել:
«Սա ավելի հեշտ էր, քանի որ ավելի դյուրին էր դառնում ուսուցիչների հետ խորհդրակցելը: Սկզբում՝ որպես ուսուցիչ, ինձ համար մեկ մտավախություն կար՝ գուցե երեխաների համար տերմինները ընկալելի չլինեն: Փորձը ցույց տվեց, որ երեխաները հեշտ են հիշում և հասկանում տերմինները»,- նշեց «Տեխնոլոգիա» առարկայի ուսուցչուհին:
Նա Հարությունյանին առարկեց, որպեսզի իրենց թույլ տան 2-րդ և 3-րդ դասարաններում առարկայի մեջ թեմաներն իրենք ինտեգրեն:
ՀՀ կառավարությունը դեռևս 2016 թվականին ձեռնամուխ է եղել հանրակրթության ոլորտում ձեռնարկատիրական կրթության ներդրման համապատասխան ծրագրի մշակմանը: Համաձայն այդ ծրագրի՝ հիմնական տարրական և միջին դպրոցում ձեռնարկատիրական կրթության բաղադրիչներն աշակերտներին պետք է ուսուցանվեն ոչ թե հատուկ դասընթացի, այլ «Տեխնոլոգիա» առարկայում ինտեգրվող բաղադրիչի միջոցով: Ընդ որում, համաձայն ծրագրի՝ ինտեգրումը պետք է կատարվի 2-7-րդ դասարաններում փուլային կարգով՝ չորս ուստարվա ընթացքում. մեկնարկը՝ 2017-2018, իսկ ավարտը՝ 2020-2021 ուստարում:
Ծրագրի իրականացումը ՀՀ ԿԳ նախարարությունը 2017 թվականին հանձնարարել էր «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը, քանի որ այն ՀՀ կրթական ոլորտում ուներ ձեռնարկատիրական կրթության ծրագրերի իրականացման բազմամյա փորձ: Փորձնական ծրագիրն իրականացնելու նպատակով կազմակերպությունը մշակել և հեղինակել է ուսուցչի ուղեցույցներ, մեթոդական և օժանդակ նյութեր:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02