Հայաստանը կարևորում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործունեությունն ու շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կազմակերպության աշխատանքներում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով դրա տնտեսական բաղադրիչին:
Երևանում կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստից հետո, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Նա նշեց, որ Հայաստանի համար մեծ պատիվ էր նախագահել կազմակերպությունում: Այդ ընթացքում կենտրոնացել են կազմակերպության կանոնադրությամբ նախանշված առաջնահերթ՝ առևտրի և տնտեսական զարգացման, հեռահաղորդակցության, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, գիտության, տեխնոլոգիաների, փոքր և միջին ձեռնարկատիրության և այլ ուղղությունների վրա:
«Հայաստանի համար մեծ պատիվ էր նախագահել այս կազմակերպությունում: Նշեմ, որ մեր երկիրը երկու տարի ժամանակահատվածով համակարգում է կազմակերպության տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտը: Ինչպես գիտեք, այդ ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթություններից մեկն է, և մենք կարևորում ենք այդ ոլորտում միջազգային համագործակցության առավելագույն խորացումը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Նազարյանը՝ հավելելով, որ այս տարվա մայիսին հաստատվել է ՀՀ-ի կողմից ներկայացված տեղեկատվական տեխնոլոգիաների փոքր և միջին ձեռնարկատերերի համար նախագիծը:
Նա նաև նշեց, որ այսօր արտաքին գործերի 36-րդ հանդիպման ժամանակ ամփոփել են կազմակերպությունում Հայաստանի նախագահության ընթացքում կատարված աշխատանքները և արդյունքները: «Ինչպես հայտնի է, Հայաստանը նախագահությունը ստանձնել է 2017 թվականի դեկտեմբերին: Սա կազմակերպությունում մեր երկրի 5-րդ նախագահությունն էր, որի ընթացքում Հայաստանի պատվիրակությունը վարել է աշխատանքային խմբերի 14 հանդիպում, արտաքին գործերի նախարարների խորհրդի 1 նիստ, ավագ պաշտոնատար կոմիտեի 2 նիստ: Տեղի է ունեցել երկու նախարարական հանդիպում կրթության և զբոսաշրջության հարցերով, որոնց արդյունքներով ընդունվել են հռչակագրեր»,-նկատեց փոխնախարարը: Նրա խոսքով՝ նախագահության շրջանակներում Հայաստանը սերտորեն համագործակցել է կազմակերպության մարմինների, դիտորդ և ոլորտային երկխոսության գործընկերների կարգավիճակ ունեցող երկրների և կառույցների հետ, որոնցից շատերն այսօր մասնակցել են նիստին և առիթ են ունցել իրենց ներդրումը բերել նախարարական հանդիպմանը և քննարկումներին:
ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսն էլ գոհունակությամբ փաստեց, որ երևանյան հանդիպմանը մասնակցում էին պատվիրակություններ անդամ բոլոր երկրներից: «Հաճույքով կարող եմ փաստել, որ այս հանդիպմանը ներկայացված էին մեր 12 անդամ երկրների ներկայացուցիչներն իրենց պատվիրակություններով: Ավագ պաշտոնյանների աշխատանքի ընթացքում ընդունվեցին կարևոր որոշումներ, որոնցով նոր նախաձեռնություններ ու ձեռնարկներ են նախանշվում»,-ասաց արտասահմանցի պաշտոնյան:
Նա նկատեց, որ այս կազմակերպությունն ամենից հասունն է տարածաշրջանում, որ ջատագովում է տնտեսական զարգացումն անդամ երկրներում: Մայքլ Քրիստիդեսը հավելեց, որ իրենց գործունեության ընթացքում շատ բաների են հասել, իսկ այսօրվա հանդիպումը վերահաստատեց այդ նվաճումները: «Շատ կարևոր հանդիպում էր, շնորհակալ ենք ջերմ հյուրընկալության և գերազանց կազմակերպելու համար: Այսօրվա հանդիպումը կարևոր էր խորհրդանշական ու էական պատճառներով: Խորհրդանշական, քանի որ հունիսին մենք նշեցինք մեր կազմակերպության 26-ամյակը, ինչպես նաև մեր կանոնադրության 20-րդ հոբելյանը: Էական պատճառն էլ այն ինտենսիվ գործունեությունն էր, որը վարեց Հայաստանը նախորդ վեց ամիսներին իր նախագահության ժամանակ»,-նշեց ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարը:
Երևանում հունիսի 27-ին կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցությանկազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարներիխորհրդի հանդիպումը, որից հետո Հայաստանն Ադրբեջանին փոխանցեց նախագահությունը ՍԾՏՀԿ-ում:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02