Գործադիրը հավանություն է տվել «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկություններին:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշել է, որ կառավարությունը տնտեսվարող սուբյեկտների համար մրցակցային հավասար պայման-ների, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի աջակցության գաղափարներն ընդունելի է համարում՝ դրանք համապատասխանում են տվյալ ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությանը: Սակայն նախագծում առկա են որոշ կարգավորումներ, որոնք լրացուցիչ քննարկման, վերանայման, հստակեցման և խմբագրման կարիք ունեն:
Դրանք վերաբերում են առևտրային ցանցերի բնորոշմանը, առևտրային օբյեկտների տեսակների ցանկում առևտրային ցանցերն ավելացնելուն, առևտրի օբյեկտներում ներմուծող և մեծածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձանց մանրածախ առևտուր իրականացնելու սահմանափակմանը և այլն:
Արծվիկ Մինասյանն անդրադառնալով նախագծի 4-րդ հոդվածում ամրագրված՝ առևտրային ցանցերում մանրածախ առևտրի իրականացումը շաբաթ և կիրակի օրերին ժամը 20։00-ից մինչև ժամը 22։00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցնելու դրութին՝ նշել է, որ այն լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: Մասնավորապես՝ ինչ չափանիշների հիման վրա է նախատեսվել հենց նշված ժամերին առևտրի իրականացումը դադարեցնելու վերաբերյալ կարգավորումը: Բացի դրանից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ առաջարկը կարող է էական ազդեցություն ունենալ գործարար միջավայրի վրա՝ կառավարությունը կարծում է, որ վերջինիս հիմքում պետք է լինի հստակ վերլուծություն, որը, ըստ էության, բացակայում է։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ այս հարցը պետք է դիտարկել շատ կարևոր և առաջնահերթություն հանդիսացող փոքր և միջին բիզնեսի աջակցման գործընթացի շրջանակներում: «Մենք, իհարկե, լրջորեն աշխատում ենք այդ ուղղությամբ: Վաղը խորհրդակցություն եմ հրավիրել փոքր և միջին բիզնեսի աջակցության թեմայով, որպեսզի մենք արդեն շատ կոնկրետ որոշենք մեր անելիքները և ուղղությունները, թե ինչ քայլեր պետք է անենք փոքր և միջին բիզնեսին աջակցելու համար: Իհարկե, այո, գաղափարների որոշակի մոդիֆիկացիաներ մենք նախնական քննարկել ենք և եկել նույն եզրակացության, որ ավելի լավ է այստեղ յոթ չափել, մեկ կտրել, այսինքն՝ լուրջ վերլուծություն անել: Փոքր և միջին բիզնեսը ՀՀ-ում ունի լուրջ պաշտպանվածության կարիք և կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու դրա համար, ամեն ինչ անելու է, որ միջոցները լինեն արդյունավետ: Դա միանշանակ է, և բոլորս այդ հարցում համաձայն ենք»,- ասել է վարչապետը: Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարևորել է քննարկումներում ՓՄՁ-ների ներկայացուցիչների մասնակցության ապահովումը: «Պետք է իրենք էլ դառնան այդ պրոցեսի օրգանական մասը, որպեսզի, ի վերջո, հանրության բոլոր շերտերը տեսնեն, որ իրենք ունեն ռեալ հնարավորություն որոշումների կայացմանը մասնակցելու և որոշումների կայացման վրա ազդելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02