Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գործով 11 ամբաստանյալների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով նիստին դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց ամբաստանյալ Վարգդես Գևորգյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վարդգես Գևորգյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը:
««Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավորներն անձնական երաշխավորություն էին ներկայացրել Գևորգյանի նկատմամբ կիրառվող կալանքը որպես խափանման միջոց անձնական երաշխավորությամբ փոխելու վերաբերյալ, ինչը դատարանը բավարարեց»,- ասաց Ավետիսյանը:
Նշենք, որ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն ու Գևորգ Պետրոսյանը երաշխավորել էին, որ Վարդգես Գևորգյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց:
Մայիսի 31-ին դատարանը մերժել էր Վարդգես Գևորգյանին կալանքից ազատ արձակելու և նրա նկատմամբ ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:
Նշենք,որ Վարդգես Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին, 235-րդ հոդվածի 4-րդ մասով, 34-235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 268-րդ հոդվածի և 365-րդ հոդվածների 1-ին մասերով:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02