ARM | RUS |

Արա Բաբլոյանը հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների թեմայով աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

30.06.18 | 12:34

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2018թ. «ՀՀ կողմից երեխայի իրավուքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով եւ կից արձանագրություններով սահմանված պարտավորությունների կատարման վիճակի վերաբերյալ» արտահերթ հրապարակային զեկույցում արձանագրված առաջարկություններից եւ ՀՀ կառավարության ծրագրում կարեւորված երեխաների խնդիրների առաջնայնություններից ելնելով` ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախաձեռնությամբ հունիսի 29-ին Ազգային ժողովում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն` «Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների մասին» թեմայով: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանը, ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի (UNICEF), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (WHO) ներկայացուցիչներ եւ փորձագետներ:

Հիմնական զեկույցով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` անդրադառնալով զեկույցում արծարծված հիմնախնդիրներին եւ ներկայացված առաջարկներին:

Նա իր խոսքում նշել է, որ ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների կոմիտեն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում իրականացվող ծրագրերն ու ռազմավարությունները չեն ապահովում բավարար ֆինանսական միջոցներ եւ հիմնականում հենվում են միջազգային կազմակերպությունների ֆինանսավորման վրա, իսկ Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողովը դեռեւս արդյունավետ չի գործում: Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրներին` Արման Թաթոյանն ընդգծել է, որ շատ երեխաների համար հասանելի կամ ամբողջովին հասանելի չեն հաշմանդամության վաղ հայտնաբերման եւ վերականգնողական անվճար ծառայությունները, ֆորմալ ներառական կրթությունը, հատկապես` նախադպրոցական փուլում:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկայացրել է «Երեխաների հաշմանդամության կանխարգելման եւ սոցիալական ներառման (ինտեգրման)» համապարփակ մոդել, որը ենթադրում է առողջապահական, կրթական եւ սոցիալական ոլորտների պատասխանատու օղակների շարունակական եւ համակցված աշխատանք: Արա Բաբլոյանի խոսքով` եթե պահպանվում է այդ կարեւոր սկզբունքը, հնարավոր է դառնում կանխարգելել հաշմանդամությունը, իսկ եթե անգամ հնարավոր չէ կանխարգելել այն, ապա կյանքի ցիկլի վաղ փուլից սկսած հաշմանդամության առկայությունը բացահայտելու, անհրաժեշտ միջամտություն ցուցաբերելու դեպքում, համալիր ծառայությունների ու միջոցառումների օգնությամբ միանգամայն իրատեսական է ապահովել երեխայի հետագա ամբողջական ներգրավվածությունը հասարակական կյանքին: Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ առաջարկվող մոդելի կարեւոր առանձնահատկություններից է այն, որ զարգացման խնդիրներ կամ հաշմանդամություն ունեցող երեխաների համար երաշխավորվում են վերականգնողական ծառայություններ, կրթություն ստանալու հնարավորություն եւ լիարժեք խնամք պետության, համայնքի եւ ընտանիքի հովանու ներքո: Ըստ Արա Բաբլոյանի` մոդելի հիմքում ընկած է այնպիսի կարեւոր մոտեցում, ինչպիսին ընտանիքակենտրոն մոտեցումն է, երբ երեխայի` հասարակական կյանքին ամբողջական ինտեգրումը տեղի է ունենում ընտանիքի ակտիվ մասնակցությամբ:

ԱԺ նախագահը, ներկայացնելով մոդելը, շեշտել է, որ պետք է համալիր միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի ենթադրվող ծառայությունները հասանելի լինեն նաեւ Երեւանից դուրս ու հատկապես հեռավոր շրջաններում:

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանն արձանագրել է, որ 2017թ. բարեփոխվեց Ընտանեկան օրենսգիրքը եւ այն համապատասխանեցվեց ՀՀ նոր Սահմանադրությանը: Ըստ նշված բարեփոխումների` ներդրվեց «երեխայի լավագույն շահ» հասկացությունը եւ դրան համապատասխան առաջիկայում նկատելի կլինեն երեխաներին վերաբերող սոցիալական ծրագրերի փոփոխությունները: Հակոբ Հակոբյանը նշել է նաեւ, որ հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է եւ արդեն աշնանն ամբողջովին կընդունվի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծում մի շարք խնդիրներին տրվել են լուծումներ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանն ընդգծել է, որ կան բազմաթիվ անելիքներ ու թեեւ մի շարք ծառայությունների ապահովումը կարող է եւ ծախսատար լինել, սակայն պետք է կենտրոնացնել ջանքերն ու գտնել անհրաժեշտ միջոցներ հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներն ըստ արժանվույնս բավարարելու համար:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարեւորել է հաշմանդամության կանխարգելման ծրագրերի իրականացումը: Հաշմանդամության եւ զարգացման խնդիրներ ունեցող երեխաներին մատուցվող ծառայությունների արդյունավետության ապահովման հարցում նախարարն ընդգծել է առողջապահության, կրթության եւ սոցիալական ոլորտների պատասխանատուների համատեղ ու համակարգված աշխատանքը: Նախարարը նաեւ շեշտել է, որ այս առումով համայնքներին տրվող լիազորությունների ընդլայնումը գործընթացի ամենակարեւոր մասերից մեկը պետք է լինի:

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն իր խոսքում կարեւորել է ներառական կրթության զարգացումը, հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների եւ նրանց ծնողների նկատմամբ առանձնահատուկ մոտեցումն ու մասնագետների կողմից նրանց հետ իրականացվող աշխատանքը: Նախարարը նշել է, որ հետեւողական աշխատանքների արդյունքում պետք է բացառվեն, օրինակ, այնպիսի դեպքերը, երբ հաշմանադամություն ունեցող երեխաների ծնողները պատշաճ չեն իրազեկվում ներառական կրթության եւ վերականգնողական ծրագրերի առավելությունների ու հնարավորությունների մասին:

Խորհրդակցությանը ներկա ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը ներկայացրել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասին պատմող հոլովակ:

Եզրափակիչ խոսքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բարձր է գնահատել ԱԺ նախագահի նախաձեռնած քննարկումն` ընդգծելով, որ քննարկման ընթացքում վերհանվեցին մի շարք խնդիրներ եւ առաջարկվեցին կոնկրետ լուծումներ: Ըստ նրա` այս ձեւաչափով հանդիպումը միջգերատեսչական համագործակցության լավագույն օրինակ է:

Խոհրդակցության արդյունքում որոշվել է`

*Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում բարձրացված խնդիրները դարձնել քննարկման առարկա, մշակել օրենսդրական լուծումների առաջարկներ, կառավարության համապատասխան օղակներում, ինչպես նաեւ այլ շահառուների հետ քննարկումների արդյունքում հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով` Ազգային ժողովում օրենսդրական փոփոխություններ անելու նպատակով,

*Պետական մարմինների միջեւ արդյունավետ համակարգում իրականացնելու համար Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի ղեկավար է առաջարկվել նշանակել ՀՀ փոխվարչապետին,

* Աշխատանքներ իրականացնել Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովին հրաժեշտ լիազորություններ վերապահելու, մարդկային, տեխնիկական եւ ֆինանսական համարժեք ռեսուրսներ տրամադրելու ուղղությամբ,

*Ուշադրություն դարձնել եւ ջանքեր ներդնել հատկապես գյուղական բնակավայրերում ու առավել անբարենպաստ պայմաններում ապրող հաշմանդամություն ունեցող երեխաների համար ծառայությունների եւ համարժեք խնամքի մատչելիությունն ապահովելուն,

*Առանձնակի ուշադրություն հատկացնել հաշմանդամության կանխարգելման ծրագրերին ու ռազմավարություններին` կարեւորելով հատկապես վերարտադրողական ու սեռական առողջությանն ուղղված կրթական, ինչպես նաեւ նորածնային սկրինինգային ծրագրերը,

*Շարունակել ջանքեր գործադրել հաշմանդամություն ունեցող երեխաների` իրենց ընտանիքներում մնալու եւ հետագա հասարակական ինտեգրումն ընտանիքի հովանու ներքո անցնելու ուղղությամբ:


Վենսը խոսել է 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին

Վենսը խոսել է 2028 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության...

13:17

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ծրագրերը

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի զարգացման...

11:45

Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա. Զաքարյան

Իշխանությունը գալիս է այն գիտակցմանը, որ «իրենց եփած բորշը համտեսելը» թանկ է նստելու իրենց վրա....

11:22

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ փուլը

Մեկնարկել է ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ հոբելյանական օլիմպիադայի եզրափակիչ...

11:03

Երկվորյակը՝ երկվորյակի հետևից․ Լյուսիին և Լեային դեռ չճանապարհած՝ ծնվել են Վահագնը և Յուրին

Երկվորյակը՝ երկվորյակի հետևից․ Լյուսիին և Լեային դեռ չճանապարհած՝ ծնվել են Վահագնը և...

10:44

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

10:18

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

Հալիձորում վթարային ջրանջատում կլինի

10:18

Հրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի տարածումը

Հրշեջ-փրկարարները կանխել են շենքի տանիքում բռնկված հրդեհի...

10:02

Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային վարակի մասին

Խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ը՝ Բյուրեղավանում աղիքային...

12:44

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը

Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության...

12:17

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվեց

Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորվեց

11:49

Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

Արարատի մարզում վթարային ջրանջատում կլինի

11:22

ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ աշխատանքային օրակարգ

ՇՄ նախարարի տեղակալը հանդիպել է Անահիտ Մանասյանի հետ․ պայմանավորվել են ձևավորել համատեղ...

11:04

Ադրբեջանը զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են. Աբրահամյան

Ադրբեջանը զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն...

10:33

Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության համար

Վեց ամիս հետո Բաբաջանյան–Աշտարակի ճանապարհն ամբողջությամբ կբացվի երթևեկության...

10:04

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

Ձերբակալվել են Մեղրի համայնքի ղեկավարն ու ևս 7 անձ

18:34

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ

Բյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի...

18:16

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ միայն

«Ֆուլ Հաուս»-ի վերադարձի, կրկին ֆիլմ նկարահանելու մասին և ոչ...

18:02

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ»

Ադրբեջանում ՀՀ սահմանադրությունը փոխելու վերաբերյալ հայտարարությունները չեն դադարում. «Պաշտոնական...

13:56

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02