Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի զինված ուժերի ակտիվ գործողությունները այնտեղ ապրող բնակիչների շրջանում ատելության մակարդակի բարձրացմանը միտված քայլեր են: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: «Սա Ադրբեջանի առջև դրված ռազմավարական խնդիր է: Նրանք ձգտում են Նախիջևանի բնակչության ատելության մակարդակը հասցնել Ադրբեջանի մյուս հատվածներում ապրող մարդկանց ատելության մակարդակին: Ադրբեջանցիներն այդտեղ նույնքան լարված ու ատելությամբ լցված չեն, որքան, օրինակ, Տավուշի հատվածում: Սակայն, հաշվի առնելով Նախիջևանի կարևորությունը Հայաստանի Հանրապետության ու մայրաքաղաք Երևանի անվտանգության տեսանկյունից, մենք այստեղ ամրացրել, ամրացնում ու ամրացնելու ենք մեր անվտանգությունն ու պաշտպանությունը»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը: Նա հայտարարել է, որ Նախիջևանի հատվածում արտառոց բան տեղի չի ունենում: Նույն գործողությունները եղել են նաև 10 տարի առաջ Տավուշի հատվածում և 20 տարի առաջ` Արցախում:
«Հակառակորդը փորձում է միջդիրքային տարածությունները կրճատել, դիրքերն իրար մոտեցնել, ինչը, իհարկե, մեծացնում է ռիսկը, որ մեկ դիրքից մյուսը հրաձգային զինատեսակով կարող է հասանելի դառնալ: Դա իր հերթին ստեղծում է որոշակի լարվածություն, բայց այնպես չէ, որ այս գործողությունները սկսել է հակառակորդը, կամ մենք պասիվ ու քնած ենք եղել»,- նշեց Հովհաննիսյանը:
Արցախի և Նախիջևանի սահմանին ադրբեջանական ուժերի կուտակումը, Հովհաննիսյանի խոսքով, տարբեր պատճառներ կարող է ունենալ, և Ադրբեջանի զինված ուժերի գործողություններում միայն մեկ նպատակ տեսնելը տեղին չէ:
«Առաջնագծում վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հակառակորդը շատ չի կրակում, և, եթե սրան գումարենք ակտիվ տեղաշարժերը, ապա կարող է լինել ինչ-որ խոշոր ծրագիր: Զուտ ռազմագիտության տեսանկյունից սրանք դիմացինի ուշադրությունը բթացնելու ու սեփական զորքերը պատրաստելու քայլեր են»,- ասաց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ լայնածավալ պատերազմի վերսկսման վտանգն այս պահին այնքան մեծ չէ, որքան մեկ ամիս առաջ, սակայն ցանկացած պահի պետք է պատրաստ լինել իրավիճակի փոփոխություններին:
Հուլիսի 2-ին Ադրբեջանի զինված ուժերում մեկնարկել են լայնածավալ զորավարժություններ, որոնք կավարտվեն հուլիսի 6-ին։
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02