Ավարտվել է Սյունիքի մարզի Նորավան համայնքի դպրոցի տնօրենի կողմից յուրացում և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործ նախաքննությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, 2018թ. Հունվարին, քաղաքացու կողմից Սիսիանի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ Նորավան համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենն իր և իր ամուսնու աշխատավարձերի պլաստիկ քարտերից յուրաքանչյուր ամիս կանխիկացրել է իրենց աշխատավարձերը, որոնց մեծ մասը վերցրել է իրեն:
Նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարոուցվել է քրեական գործ:
Իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սյունիքի մարզի Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա.Ա.-ն պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2016 թ-ի հունվար ամսից մինչև 2017 թ դեկտեմբեր ամիսը ներառյալ, մի քաղաքացու միաժամանակ ձևակերպելով բակապահի, վառարան վառողի և պահակի հաստիքներին իր մոտ է պահել նրաշխատավարձի բանկային քարտը, անձամբ բանկոմատից կանխիկացնելու եղանակով այդ անձին առձեռն յուրաքանչյուր ամիս տալով 20.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, մնացած՝ խոշոր չափերով ընդհանուր 1.849.664 ՀՀ դրամ գումարը յուրացրել է:
Պարզվել է նաև, որ տնօրենն այդ անձի հետ 2013թ. կնքել է աշխատանքային պայմանագիր, սակայն խոշոր չափերով՝ վերոնշյալ գումարը յուրացնելու հանգամանքը թաքցնելու նպատակով դրանում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել այն մասին, թե իբր, նշված պայմանագիրը կնքվել է 2013թ. դեկտեմբերին, մինչդեռ պարզվել է, որ տվյալ պայմանագիրը կնքվել է 2018թ. հունվարին:
2018թ. հունիսի 19-ին դպրոցի տնօրեն Ա.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Առաջադրված մեղադրանքում նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել կատարած արարքների համար, ամբողջությամբ վերականգնել է իր կողմից պետությանը պատճառված վնասը և խնդրել է մեղմ վերաբերվել: Տնօրենը հայտնել է նաև, որ առանց պետության աջակցության Նորավանի միջնակարգ դպրոցը հիմնովին վերանորոգել է, կատարել է բազմաթիվ շինարարական աշխատանքներ:
Քրեական գործ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հուլիսի 3-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ միասին ուղարկել ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02