ԲՀԿ քաղաքական դպրոցը պետք է սպասարկի ՀՀ միջազգային շահերը և համագործակցի լավագույն եվրոպական բուհերի հետ:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ԲՀԿ քաղաքական դպրոցի բացումը, ինչպես վաղօրոք հայտարարվել էր, չեղավ հունիսին:
«Գիտեք՝ քաղաքական դպրոցը՝ որպես կարևորագույն բաղադրիչ, իրապես կարժևորի ոչ միայն հայկական քաղաքական հարթակում, այլև պետք է սպասարկի Հայաստանի միջազգային շահերը: Եվ այն շրջանավարտները, որոնք կավարտեն այդ դպրոցը, միջազգային կարգի քաղաքական գործիչներ պետք է դառնան:Հետևաբար, մեր աշխատանքը պայմանավորված է մեր գործընկերների՝ Եվրոպայի Պահպանողականների միության, աշխատանքների հետ, այս պահին բանակցում ենք, որ Եվրոպայից հրավիրենք համապատասխան մասնագետների, որոնք կարող են որակյալ և բարձրակարգ ուսուցում ապահովել»,- ասաց Սերգեյ Բագրատյանը:
Վերջինս, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, լինելու է դպրոցի համակարգողը:
Ի պատասխան հարցին, թե սկզբում նման մեծ ծրագրեր չկային, Սերգեյ Բագրատյանն ասաց. «Ընդհանրապես, որևէ գաղափար ժամանակի մեջ պետք է կարողանա մրցակցային լինել: Եթե մենք պետք է մի պարզագույն դպրոց հիմնադրենք, կարծում եմ, դա այլևս ժամանակավրեպ է: Մենք պետք է կարողանանք հիմնադրել այնպիսի դպրոց, որը կարողանա սպասարկել Հայաստանի միջազգային շահերը»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում հայտնել էին, որ ծրագրում են ունենալ 6-ամսյա դասընթացներ, որոնց հաճախելու հնարավորություն կունենան 21 տարեկան անձինք՝ ուսանողներ, ովքեր բակալավրիատի ծրագրից հետո կարող են հաճախել դպրոց:
Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ փոփոխվելու է նաև առարկայացանկը, արձանագրվել են որոշակի ուղղվածություններ, բայց քանի որ վերցվել է նշաձողը, որ դպրոցը պետք է ունենա միջազգային համբավ (ըստ հայտարարվածի՝ դպրոցի լավագույն 15 շրջանավարտները կրթությունն անվճար շարունակելու են Եվրոպայի լավագույն բուհերում), ապա արձանագրվել է, որ անհրաժեշտ է ունենալ համապատասխան դասախոսական որակ:
«Եվ գիտեք՝ շատ մեծ դժվարությամբ են եվրոպական քաղաքական գործիչները համաձայնում դրսում ուսուցում անցկացնելու, բայց մեծ ջանքերի շնորհիվ կարծես թե հաջողել ենք այդ հարցում»,- մանրամասնեց Սերգեյ Բագրատյանը:
Գագիկ Ծառուկյա՞նն է հոգալու ուսանողների եվրոպական կրթաթոշակների հարցը: Այս հարցին ի պատասխան՝ Սերգեյ Բագրատյանը դրական պատասխան տվեց՝ «Ծառուկյան» հիմնադրամը, ու ավելացրեց, որ փորձելու են համագործակցել այլ միջազգային հիմնադրամների հետ՝ դպրոցի՝ ֆինանսապես մաքսիմալ անկախությունն ապահովելու համար:
Նշենք, որ նախկինում ևս՝ 2007-2015 թթ., ԲՀԿ-ն ունեցել է քաղաքական դպրոց, որն առժամանակ փակված էր:
Ինչպես հայտնեց Սերգեյ Բագրատյանը, եթե ամեն ինչ նորմալ հունով ընթանա, ապա հոկտեմբերին դպրոցը կվերաբացվի:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02