Համաներման ակտի նախագծում ներառվել է ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի առաջարկը՝ համաներում տարածել այն անձանց նկատմամբ, ովքեր վճարել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքները:
Այս վարորդները համաներման արդյունքում այլևս չեն համարվի խախտում կատարած:
«Դա կարվի հետևյալ կերպ՝ այդ անձինք համաներման ակտի ընդունման պահից կհամարվեն խախտում չկատարած, այսինքն այն ռեժիմը, ով մեկ տարվա ընթացքում խախտում է անում և այդ կրկնակիությունը բարդացնող հանգամանքների է բերում, այս ակտով դա թուլացնում ենք», - ԱԺ-ում «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» օրենքի նախագիծի երկրորդ ընթերցման ժամանակ ասաց հարցով հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արթուր Հովհանիսյանը:
Նա ընդգծեց, որ չեն ընդունվել ԱԺ ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցությունների մի շարք առաջարկներ, որոնք վերաբերել են բարեխիղճ վարորդների վճարած գումարները վերադարձնելուն, համաներումը մինչև 2018 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար նախատեսելուն և այլն:
Նախագծով համաներում չի տարածվի նաև ոստիկանի կարգադրությանը դիտավորյալ չենթարկված քաղաքացիների վրա:
Նախագծով նախատեսվում է նաև վարորդներին ներել 2012-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ն արձանագրված իրավախախտումները, այսինքն՝ 13,7 մլրդ դրամի գումար:
Նախագիծը տարածվում է տեսանկարահանված ու լուսանկարահանված 150 000 և ճանապարհապարեկային ոստիկանության կողմից արձանագրված 700 000 վարչական իրավախախտումների վրա:
ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը, սակայան գոհ չմնաց նման որոշումից՝ պնդելով, որ պետք է հավասարություն նշել դնել տուգանքները վճարած և չվճարած վարորդների միջև ու այդ հարցը կարելի է լուծել հատկացված 13,7 մլրդ դրամը օգտագործելով երկուսի համար էլ:
«Սա բարեխիղճ վարորդների նկատամամբ ոչ համարժեք, ոչ ճիշտ մոտեցում է», - ասաց նա:
Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 68 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02