ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավարություն կատարած այցի ընթացքում այցելեց Սուրբ Մարիամ Մագթաղինե եկեղեցի: Այնտեղ էին հավաքվել ինչպես տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, այնպես էլ հայեր եվրոպական տարբեր երկրներից: Նրանք ՀՀ վարչապետին դիմավորեցին ծափերով և «Նիկոլ, Նիկոլ» վանկարկումներով:

Ինչպես Բրյուսելից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետին դիմավորեց եկեղեցու հոգևոր հովիվ Զատիկ վարդապետ Ավետիքյանը: Նա ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա գլխավորած պատվիրակությանը և նշեց, որ ուրախ են հանդիպելու Բրյուսելում:
«Հաջողություններ ենք մաղթում երկրի բարօրության ապահովման, մեր պետության զարգացման գործում: Մենք ականտես եղանք մի իրողության, որը սկզիբ առավ ամիսներ առաջ և դեռ շարունակվում է, մեր հուսահատված ժողովուրդը համախմբվեց և կանգնեց քաղաքական գործընթացների հիմքում»,- ասաց Զատիկ վարդապետ Ավետիքյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության հիմնական իմաստի մասին: Նրա խոսքով, հեղափոխությունից առաջ շատերը, ովքեր ունեին դե յուրե Հայաստանի քաղաքացիություն, երկրում և նրանից դուրս, իրենց դե ֆակտո ՀՀ քաղաքացի չէին համարում:
«Հեղափոխությունից հետո մեր հիմնական ձեռքբերումը եղավ այն, որ անկախ նրանից ունի դե յուրե քաղաքացություն, թե ոչ, իրեն համարում է ՀՀ-ի հպարտ և արժանապատիվ քաղաքացի: Եվ ես լիազորված եմ աշխարհի յուրաքանչյուր անկյունում գտնվող հային դիմել այսպես՝ սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ: Այս փոփոխության հիմնական իմաստը դա է, մեր և ձեր Հայրնեիքն այլևս ձերն է, այն վերադարձված է ժողովրդին: Ես ուզում եմ արձանագրենք ընթացիկ քաղաքական իրավիճակի ամենակարևոր փոփոխությունը՝ մեր հայրենիքը վերադարձված է ժողովրդին, ձեզնից յուրաքանչյուրին: Մեր խնդիրն այժմ այն է, որ ամեն մեկս մեր տեղում տեր կանգնենք մեր Հայրենիքին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց, որ աշխարհի հայությունը կերտած հաղթանակի համահեղինակն է, անհնար կլիներ դրան հասնել առանց հայության հզոր աջակցության:
«Այսօր միջազգային գործընկերները խոստովանում են, որ չեն հասկանում, թե ինչպես տեղի ունեցան հայաստանյան իրադարձությունները: Ասում են, որ ոչ մի հետազոտական կենտրոն նման բան չէր կանխատեսել: Ասում եմ՝ այս ամենը տեղի ունեցավ մի պարզ պատճառով, Հայաստանում գտնվող և աշխարհի հայերի մեծամասնությունը հստակ կանգնեց հեղափոխության ակունքներում: Կոռումպացված իշխանությունը հստակ հասկացավ, որ դիմադրություն չի կարող լինել, ժողովրդի հաղթանակն անխուսափելի է: Մենք պետք է այս միասնականությունն օգտագործենք հետագայում հաղթանակներ կերտելու համար: Դուք հաղթել եք, եկել է ժամանակը, որ մենք լինենք միասին, ապրենք միասին Հայաստանի Հանրապետությունում, մեր ուսերին կրենք մեր հետագա հաղթանակների բեռը: Կոչ եմ անում, ամեն օր խոսել Հայաստան վերադառնալու մասին»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02