«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մի քանի օր է՝ լարված վիճակ է: Բժշկական կենտրոնի աշխատակիցները նախօրեին հայտարարություն են տարածել՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պահանջելով դադարեցնել իրենց բուժկենտրոնի դեմ սկսված արշավը: Մամուլը գրեց, որ նախարարը, առանց սպասելու ԲԿ-ում մեկնարկած ստուգումների ավարտին, հայտարարել է, թե ցանկանում է պաշտոնանկ անել բուժկենտրոնի ղեկավար Արա Մինասյանին և այդ պաշտոնում նշանակել իր ընկերոջը: Ավելին՝ բուժկենտրոնի աշխատակիցները երեկ պատրաստվել են գործադուլ անել, սակայն տնօրենն արգելել է՝ պահանջելով չխաթարել աշխատանքային պրոցեսը:
Թեմայի շուրջ Tert.am-ը զրուցեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ Նեյրովիրաբուժական բաժանմունքի վարիչ Ռուդոլֆ Վարոսյանի հետ:
«Առաջին անգամը չէ, որ մեր հիվանդանոցում ստուգումներ են իրականացվում: Շատ նորմալ է, երբ նախարարությունը ստուգում է պետական հիվանդանոցը, սակայն անհասկանալի է, թե ինչո՞ւ են նախարարն ու նրա ենթակաները սոցցանցում ու մամուլում արտահոսքեր կազմակերպում հայտնաբերված, իբր, չարաշահումների մասին: Անհասկանալի է՝ ինչո՞ւ է նախարարը խախտումների կոնկրետ թիվ հնչեցնում, կարծեմ՝ մեկ միլիարդ, երբ ստուգումները դեռ 2 ամիս էլ պետք է ընթանան: Այս մոտեցումը մեզ համար սկզբունքորեն անընդունելի է, և մենք հստակ միտում ենք տեսնում այստեղ: Եթե սրանք լինեին զուտ ստուգումներ, այսպիսի շոուի չէին վերածի նորմալ ընթացակարգը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուդոլֆ Վարոսյանը՝ հավելելով, որ եթե իրոք խախտումներ կան, թող դիմեն դատախազություն:
«Ի վերջո, հիվանդանոցի իրավունքները պաշտպանում են բացառիկ պրոֆեսիոնալ իրավաբաններ, որոնք արդեն իսկ խնդիրներ են տեսնում ստուգումների ընթացակարգը խախտելու մեջ և պատրաստվում են հանգամանալից ուսումնասիրել այն բոլոր փաստերը, որոնք փորձ կարվի օգտագործել բուժկենտրոնի դեմ»,-հավելեց բժիշկ Վարոսյանը:
Նա ընդգծեց, որ նախարարի ու նրա ենթակաների կողմից շուրջ մեկ ամիս է՝ տարածվում ու որպես խախտում է ներկայացվում մի փաստ, որը բնավ էլ խախտում չէ:
«Արսեն Թորոսյանն ու իր տեղակալը մի փաստաթուղթ են տարածում սոցցանցում, որտեղ նշված է, որ մեկ քաղաքացին մեկ ամսում 6 անգամ բուժօգնություն է ստացել մեր հիվանդանոցում, և դա խախտում են համարում: Մեր բուժկենտրոնի տնօրենը հանգամանալի բացատրել է եղելությունը՝ նշելով, որ այո, նման դեպք իրոք եղել, և խոսքը գնում է մի անտուն քաղաքացու մասին, ով մեկ ամսվա ընթացքում տարբեր օրերի շտապ օգնության մեքենայով ալկոհոլային թունավորմամբ բերվել է հիվանդանոց. մենք, համաձայն օրենքի, կանչել ենք ոստիկան և ամեն անգամ բուժօգնություն ենք ցուցաբերել քաղաքացուն: Այստեղ խախտում չկա, և նախարարը ճիշտ կանի ներողություն խնդրի առնվազն այս փաստը որպես խախտում ներկայացնելու համար»,-հավելեց բժիշկը:
Նա նշեց, որ իրենց անձնակազմի համար անընդունելի է հիվանդանոցի դեմ նախարարության կողմից սկսված արշավը։ «Մեր գործը մարդկանց բուժելն է, բայց չգիտես ինչու մեզ ներքաշում են տհաճ իրավիճակների մեջ: Արա Մինասյանն ահռելի վաստակ ունի Հայաստանում բժշկության կայացման ու մեր հիվանդանոցի զարգացման գործում, նախարարության կողմից նման կանխակալ մոտեցումն անընդունելի է մեզ համար: Մենք շատ լավ գիտենք մեր իրավունքները և պաշտպանելու ենք դրանք»,-եզրափակեց բժիշկը:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
18:02 09.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
10:04 10.09.26
11:04 10.09.26
11:22 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02