Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասօր մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից կազմակերպված՝ «Մարդու իրավունքների ապահովման վիճակն ազատությունից զրկման վայրերում» թեմայով քննարկմանը:
Ինչպես տեղեկացնում են նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը, ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիյասին և Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան:
Նախարար Զեյնալյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով քննարկում կազմակերպելու համար և նշել, որ այն հնարավորություն է տալիս առավել համակողմանի գնահատել քրեակատարողական համակարգում առկա խնդիրներն ու նախանշել դրանց լուծմանն ուղղված առաջիկա քայլերը:
Քննարկման թեմայի համատեքստում նախարարն անդրադարձել է Անչափահասների արդարադատության խորհրդի գործունեությանը, որը նպատակ ունի բարելավել երեխաների արդարադատության մատչելիության մեխանիզմները, ինչպես նաև բանտային առողջապահության ոլորտում կատարված բարեփոխումներին, որի վերջնական նպատակն է բանտային առողջապահությունը ինտեգրել հանրային առողջապահության միասնական համակարգին:
Ամփոփելով խոսքը՝ Արտակ Զեյնալյանը նշել է, որ քրեակատարողական համակարգում կատարվող բարեփոխումների հիմքում ընկած են նաև ՄԻՊ գրասենյակի զեկույցները և քաղաքացիական հասարակության դիտարկումները, միաժամանակ հավելելով, որ Արդարադատության նախարարությունը չի փորձում քողարկել քրեակատարողական համակարգում առկա խնդիրները, այլ ջանում է համարժեք մոտեցումներով և առաջնահերթությունները սահմանելով՝ հասնել խնդիրների լուծմանը:
Այնուհետև, մասնակիցներին ներկայացվել է «Կանանց և անչափահասների իրավունքների ապահովումը քրեակատարողական համակարգում» Պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցը, որին էլ հաջորդել է քննարկումը մասնակիցների միջև:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
18:02 09.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
10:04 10.09.26
11:04 10.09.26
11:22 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02