Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը միջազգային հեղինակավոր կազմակերպություններից մեկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ամուլսարի հանքավայրում երկրաբանական, հիդրոերկրաբանական և ջրերի վրա հանքավայրի շահագործման հնարավոր ազդեցության ուսումնասիրություն իրականացնելու հարցում: Սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: «Այս պահին մենք մեր միջոցներով ենք անում սա: Նրանք պետք է գան, գնահատեն և տան գնային առաջարկ, որից հետո կառավարությունը ինքը որոշակի միջոցներ կտրամադրի գործընթացի համար, որպեսզի վերջիվերջո պետությունն ունենա որոշակի պատասխաններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նախարարը:
Գրիգորյանը հավելեց, որ Ամուլսարի ծրագրի՝շրջակա միջավայրի ազդեցության գնահատումը իրականացվել է բազմաթիվ ինստիտուտների կողմից, ծախսվել են հսկայական գումարներ, բայց եզրակացությունը տվել է մեկ փորձագետ: «Ընդհանրապես փորձագիտական եզրակացություն տրամադրող այդ ՊՈԱԿ-ն ունի 5-6 փորձագետ, և մենք հեռու ենք այն մտքից, որ այդ փորձագետներն ունեն բավարար գիտելիքներ այդ բազմաբնույթ ուսումնասիրությունները որակական և բովանդակային առումով գնահատելու»,- ասաց նա:
Նա հայտնեց, որ այս պահին կառավարությունում շրջանառության մեջ է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» օրենքի նախագիծ, որտեղ սահմանել են, որ մեծածավալ ծրագրերի իրականացման ժամանակ պետությունը կարող է ներդրողների ֆինանսներով ներգրավել միջազգային կազմակերպությունների, տեղական կազմակերպությունների, անհատների, որպեսզի պետության համար իրականացնեն գնահատում:
Նախարարը նշեց, որ միջազգային այդ կազմակերպության այդ աշխատանքներին զուգահեռ կշարունակվեն նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, իր հրամանով ձևավորված աշխատանքային խմբի ուսումնասիրությունները: Նա ընդգծեց, որ իրականացվող և իրականացվելիք աշխատանքների արդյունքների մասին կտեղեկացնեն հանրությանը և կառավարությանը: Էրիկ Գրիգորյանը հավելեց, որ այս պահին համակողմանի հետազոտությունների բացակայությունը կառավարությանը հնարավորություն չեն տալիս որոշել, թե հնարավոր ռիսկերը որքանով են կառավարելի կամ որքանով կառավարելի չեն:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02