Քաշի տատանումները կարող են մեծացնել սրտի ու գլխուղեղի կաթվածի եւ վաղաժամ մահվան հավանականությունը, նշված է Հարավային Կորեայից գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է Circulation-ում: Բացասական գործոնների թվում նշվում են նաեւ արյան ճնշման, խոլեստերինի եւ արյան մեջ շաքարի մակարդակի տատանումները: Հետազոտության շրջանակում վերլուծվել են ավելի քան 6,7 մլն մարդու տվյալները, որոնց հիվանդության պատմության մեջ առկա չէին սրտի կաթված, դիաբետ, արյան բարձր ճնշում կամ խոլեստերինի բարձր մակարդակ: Տեղեկությունները հավաքվել են 2005-2012 թվականներին կորեական Բժշկական ապահովագրության ազգային համակարգի շրջանակում: Հետազոտության մեջ ներգրավված բոլոր մարդկանց հետազոտել են 3 անգամից ոչ պակաս. կշռել են, սոված վիճակում չափել արյան մեջ շաքարի մակարդակը, սիստոլիկ արյան ճնշումը եւ ընդհանուր խոլեստերինը: Դիտարկման ժամանակահատվածում գրեթե 55 հազար մահ է գրանցվել, 22 հազարից ավելի գլխուղեղի կաթված եւ 21 հազարից ավելի սրտի կաթված: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ մետաբոլիկ ռիսկի գործոնների ուժգին տատանումները այս կամ այն կողմ մեծացրել են վաղաժամ մահվան հավանականությունը: Ընդ որում՝ վաղաժամ մահվան հավանականությունը մեծացել է 127 տոկոսով, սրտի կամ գլխուղեղի կաթվածից՝ 40 տոկոսով: Քանի որ հետազոտությունը դիտարկման բնույթ է ունեցել, մետաբոլիկ ռիսկի գործոնների անկայունության եւ սրտի ու գլխուղեղի կաթվածի կամ վաղաժամ մահվան միջեւ պատճառահետեւանքային կապի ապացույցները բացակայում են:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
10:33 10.09.26
11:49 10.09.26
11:22 11.09.26
12:44 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02