Խոշոր ուղեղը մարդուն ավելի խելացի է դարձնում փոքր ուղեղ ունեցողներից, սակայն տարբերությունն այնքան էլ մեծ չէ: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Psychological Science ամսագրում:
Գիտնականներն ու գրողները հնագույն ժամանակներից սկսած մտքեր են հայտնել այն մասին, որ խոշոր չափերի գլուխ ունեցող մարդկանց ուղեղն էլ պետք է ավելի խոշոր լինի, իսկ դա նրանց անպայման ավելի խելացի կդարձնի: Նույնիսկ ժամանակակից գիտության մեջ այն տեսության կողմնակիցներ կան, որ մարդու ինտելեկտը կախված է ուղեղի ծավալից: Սակայն նոր հետազոտությունը ցույց է տվել, որ ծավալով նույնիսկ ամենամեծ ուղեղը իր տիրոջ համար չի երաշխավորում վայելուչ աշխատանքի եւ գիտական մրցանակների տեսքով հաճելի բոնուսներ: Ուղեղի ծավալի մեծացումն աննշան է ազդում մարդու մտավոր հնարավորությունների վրա: Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները նման եզրակացության են հանգել ավելի քան 13 600 մարդու ուղեղի ՄՌՏ սքանավորման հիման վրա:
Գիտնականներին, այդուհանդերձ, հաջողվել է դրական փոխկապվածություն հայտնաբերել ուղեղի ծավալի եւ կոգնիտիվ թեստերի կատարման միջեւ, սակայն ուղեղի ծավալի մեծությունը ամենեւին որոշիչ չէր, եւ դրան բաժին է ընկել հաջողության 2 տոկոսից ոչ ավելին: Ավելի խոշոր ուղեղով մարդը միջինում ավելի լավ է հաղթահարում կոգնիտիվ թեստերը, ունի ավելի սուր հիշողություն եւ լավ ռեակցիա՝ ոչ մեծ ուղեղ ունեցողների համեմատությամբ:
Բայց գիտնականները շեշտում են, որ ուսումնառության եւ մտավոր հնարավորությունների տեսանկյունից տարբերությունը կարող է լինել վիճակագրական սխալի մակարդակում: Իսկ սա նշանակում է, որ ուղեղի չափից բացի, մարդու ինտելեկտի զարգացման վրա առավել նշանակալի ազդեցություն են ունենում այլ գործոնները: Օրինակ՝ ծնողների դաստիարակությունը, կրթական մակարդակը, սնունդը, կյանքում վերապրած սթրեսի քանակությունը եւ այլն:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02