ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է «Տեղական ինքնակառավարում Հայաստանում» ծրագրի փակման համաժողովին։ Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Ստեֆանո Լազզարոտտոն, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնյաներ համաֆինանսավորող և իրականացնող կազմակերպություններից, շուրջ 150-ից ավելի ներկայացուցիչներ գործընկեր համայնքներից, ավագանիներից, մարզպետարաններից, միջազգային կազմակերպություններից, քաղաքացիական հասարակությունից և ՏԿԶ նախարարին կից հասարակական խորհրդի կազմից։
Ողջունելով համաժողովի մասնակիցներին և հյուրերին՝ փոխնախարար Վաչե Տերտերյանը բարձր է գնահատել Շվեյցարական գործընկերության հետ երկար տարիների համագործակցությունը և ընդգծել, որ համատեղ իրականացվող բոլոր ծրագրերում նկատելի են եղել մարտահրավերներ ու նորարարության տարրեր, որոնք ինքնին վկայում են ծրագրերի սպասված և, ժամանակի առումով, ակտուալ լինելու մասին: Փոխնախարարը կարևորել է գործընկերների միջև ձևավորված յուրատեսակ աշխատանքային ձևաչափը, որն իրականության մեջ նոր է և հնարավորություն է ստեղծել մեկտեղել ոչ միայն նյութական ռեսուրսները, այլև ինտելեկտուալ փորձը, կարծիքները, տեսլականները:
Վերջինս շնորհակալություն է հայտնել ներկաներին արդյունավետ աշխատանքի համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ:
Համաժողովի ընթացքում ամփոփվել է «Տեղական ինքնակառավարում Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում էր Գերմանիայի Տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից։ 2015 թ. սկսած Ծրագրի շրջանակներում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվել են համայնքային զարգացմանն ուղղված տարաբնույթ նախագծեր։
Ծրագրի ամփոփման առիթով համաժողովին ներկայացվել են 2015-2018 թթ. ձեռքբերված հիմնական արդյունքները և Ծրագրի գործառման հիմնական ոլորտները։
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
11:03 11.09.26
11:22 11.09.26
10:02 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
10:44 11.09.26
11:45 11.09.26
13:17 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02