Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը վերլուծել է, թե որքանով է տնտեսական աճը նպաստել հարկային եկամուտների փոփոխությանը:
Ըստ վերլուծության՝ հարկային բոյանսի վերաբերյալ (tax buoyancy) մեր հաշվարկների համաձայն առաջին եռամսյակում հարկային եկամուտների 24.3% արձանագրված աճի դեպքում ՀՆԱ-ի իրական աճի տեմպը պետք է կազմի 30-40%, մինչդեռ, հաշվի առնելով ծառայությունների և առևտրի, շինարարության , արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերի առկա ցուցանիշները, 2019թ-ի առաջին եռամսյակում կանխատեսվում է իրական ՀՆԱ-ի աճի տեմպի առավելագույնը 15-20% աճ, ուստի ստեղծվում է պարադոքսալ իրավիճակ:
Հարկային բոյանսն այն ցուցանիշն է, որը ցույց է տալիս, թե իրական ՀՆԱ-ի 1% աճը, քանի տոկոսով է ավելացնում իրական (ՍԳԻ-ով ճշգրտված) հարկային եկամուտները (ներառյալ տուրքերը): 2017-2018թթ.-ին իրական ՀՆԱ-ի 1% աճը չի նպաստել առնվազն նույն մեծությամբ հավաքագրվող իրական հարկային եկամուտների (ներառյալ տուրքերին) աճին:
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը դիտարկել է հարկատեսակները առանձին. ԱԱՀ-ի և եկամտային հարկի գծով արձանագրվել է նմանատիպ պատկեր, մինչդեռ հակառակ միտում է գրանցվել շահութահարկի և ակցիզային հարկի կտրվածքով:
Եկամտային հարկի գծով հավաքագրվող գումարների աճը պայմանավորված է գրանցված աշխատողների քանակի և աշխատավարձերի մեծությամբ: Տվյալները փաստում են, որ ՀՀ-ում տնտեսական աճը 2017-2018թթ.-ին՝ հանգեցնելով գրանցված աշխատողների քանակի աճին, ինչպես նաև աշխատավարձերի որոշակի բարձրացմանը, այնուամենայնիվ չի նպաստել եկամտային հարկի առնվազն նույն մեծության աճին:
Հարկային բոյանսի գործակիցը շահութահարկի գծով 2017թ.-ին եղել է բացասական, իսկ 2018թ.-ի ցուցանիշը մատնանշում է այն մասին, որ ավելի բարձր տնտեսական աճի տեմպերն ավելի բարձր հարկային եկամուտների աճ կարող են գրանցել հենց շահութահարկի միջոցով:
Ակցիզային հարկի գծով եկամուտների աճը հանգեցրել է ակցիզային հարկով հարկվող ապրանքների նկատմամբ պահանջարկի ոչ էական կրճատման, որի հետևանքով հավաքագրվող ակցիզային հարկի աճ է արձանագրել: Կարճաժամկետ հատվածում կանխատեսվող ՀՆԱ-ի 5-7% տնտեսական աճի պարագայում հարկային եկամուտների (ներառյալ տուրքերի աճին) ավելի մեծ չափով աճին հիմնականում նպաստելու են շահութահարկը և ակցիզային հարկը:
Տվյալները փաստում են, որ 2019թ.-ի առաջին եռամսյակում հարկային եկամուտների աճը պայմանավորված է եղել ոչ թե բարձր տնտեսական աճի տեմպերով, այլ 2018թ.-ի երկրորդ կեսին տեղի ունեցած գրանցված աշխատողների աճով: Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի աճը պայմանավորված է նոր սերնդի ՀԴՄ-ներով և ակցիզային հարկի դրույքաչափերի բարձացմամբ: Շահութահարկի աճը հիմնականում պայմանավորված է միայն մի քանի ոլորտների կտրուկ աճ գրանցած արդյունքներով:
Համահարթ եկամտային հարկի դրույքաչափի պարագայում 2020թ.-ին բավականին բարդ կլինի կրկնել այսպիսի արդյունք, եթե այլ և անուղղակի հարկատեսակների աճ չգրանցվի: Այս պարագայում առաջնայինը պետք է դառնա բարձր տնտեսական աճի տեմպեր ապահովելը, որն էլ իր հերթին հավաքագրվող հարկերի ավելի բարձր մակարդակ կապահովի: Հետևաբար, 5% տնտեսական աճի պարագայում բյուջեի մուտքերի գերակատարման այսպիսի ցուցանիշը չի կարող լինել շարունակական: Այս պարագայում անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
10:33 10.09.26
11:22 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02